Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չեխ նախարարը հայտնել է Պրահայում հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու պատրաստակամություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փետրվարի 11-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին, Կարեն Ճշմարիտյանը համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական համագործակցության ընդլայնման համար կան դեռևս չօգտագործված հնարավորություններ` նշելով, որ կարելի է մեծացնել համագործակցության ոլորտների շրջանակը` հաշվի առնելով նաև երրորդ երկրների հետ փոխգործակցության հնարավորությունները: Էկոնոմիկայի նախարարը փաստել է երկու երկրների գործարարների միջև կոնկրետ երկխոսության ա նհրաժեշտությունը, ինչի համար, ըստ նախարարի,  հրաշալի առիթ է չեխ գործընկերոջ այցի շրջանակում կազմակերպված հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը: Կարեն Ճշմարիտյանը մասնավորապես շեշտել է առևտրի, արդյունաբերության տարբեր ճյուղերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության ակտիվացումը, այդ առումով առանձնապես կարևորելով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և ապրիլի վերջին համատեղ երկրորդ նիստի անցկացումը: Էկոնոմիկայի նախարարն առաջարկել է նաև կազմակերպել ՉեխիայուÕ ´ հայկական ապրանքների ցուցահանդես: Գործարարների միջև ուղղակի կապերի աշխուժացման տեսանկյունից Կարեն Ճշմարիտյանը նշել է Երևան-Պրահա-Երևան ուղիղ չվերթների վերաբացման կարևորությանը:

Կարեն Ճշմարիտյանը ներկայացրել է հյուրերին Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններն ու առավելությունները, արտաքին առևտրի բարենպաստ պայմանները, խոսել Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու հնարավորությունների մասին:

Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Յան Մլադեկը նշել է, որ Չեխիան առավելագույնս կաջակցի Հայաստանին ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում: Նա ներկայացրել է Չեխիայի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, իր հերթին նույնպես կարևորել հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Պրահայում հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին: Յան Մլադեկի խոսքերով, Չեխական ավիաուղիների կողմից Երևան-Պրահա-Երևան չվերթները տնտեսապես արդյունավետ են համարվել և նախատեսվում է շաբաթական իրականացնել երեքական թռիչք: Չեխ նախարարը կարևորել է նաև համագործակցությունը կոնյակի և գինիների արտահանման, զբոսաշրջության և այլ բնագավառներում: 

Հանդիպմանը ներկա գտնվող Հայաստանի զարգացման հիմանդրամի գործադիր տնօրենը և Չեխիայի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահը ներկայացրել են  իրենց կառույցների գործունեությունը:

Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ