Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դավիթը շատ խիստ ու խանդոտ է, բայց դա ինձ հաճելի է․ Աննա Դովլաթյան

ԼԱՅՖ

Blog.1in.am-ը գրում է .

Երգչուհի Աննա Դովլաթյանը մոտ մեկ ամիս է՝ նկարահանվում է «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։ Նա եկավ փոխարինելու դերասանուհի Օվսաննա Մինասյանին։ Աննան անդրադարձել է սիրելիի՝ Դավիթ Աղաջանյանի հետ հարաբերություններին։

– Աննա, մոտ մեկ ամիս է՝ նկարահանվում ես «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։ Դերասանական ոլորտում սա առաջին փորձդ է, ըստ քեզ, ինչպե՞ս է ստացվում։

– Ես միշտ շատ խիստ եմ իմ նկատմամբ։ Շատ եմ աշխատում ինձ վրա, որպեսզի արդյունքը գոհացնող լինի։ Ռեժիսորներն ու դերասաններն ինձ շատ են օգնում։ Ինձ համար հիմա 2 խնդիր կա՝ տեքստը հիշելն ու դերասանական  խաղը, փորձի հետ դա հեշտանում է։ Դրական կարծիքներ շատ եմ լսում, սակայն հասկանում եմ, որ պետք է շատ աշխատեմ, որպեսզի հասնեմ մի կետի, որ գոնե մի քիչ դուր գա ինձ։

Հոգուս խորքում միշտ ցանկացել եմ, սակայն երբեք չեմ պատկերացրել, որ կարող է ներկայանամ որպես դերասանուհի։ Դա անհասանելի մի բան է թվացել ինձ։ Ամեն բան ինքնաբերաբար ստացվեց։ Կարծում եմ՝ երգ կատարելիս էլ մի փոքր դերասանություն է պետք. չէ՞ որ ամեն երգ մի պատմություն է։ Երբ մոտ ես լինում արվեստին, մեջդ դերասանական շնորհք էլ է թաքնված լինում։

IMG_1796 copy

-Սերիալները մեծ մասսայականություն են վայելում։ Դու ակտիվ գործունեություն ծավալող երգչուհի չես եղել և չի կարելի ասել, թե ամբողջ Հայաստանը ճանաչել է քեզ։ Սերիալում նկարահանվելուց հետո ճանաչելիությունդ մեծացե՞լ է։

-Որոշ չափով այո, զգում  եմ, որ համեմատաբար ավելի շատ են ճանաչում ինձ, սակայն ես երբեք չեմ վազել նրան, որ ինձ ավելի շատ ճանաչեն։ Թող ես որակով մի բան անեմ, թող քիչ մարդ տեսնի դա։

IMG_1954

-Մասագիտական գործունեության մեջ ո՞ւմ խորհուրդներն ես ընդունում։

-Խորհուրդների առումով միշտ մայրիկս է կողքիս։ Ռեժիսորին եմ լսում։ Ինձ շատ խորհուրդներ է տալիս նաև Դավիթը։ Նա շատ ավելի մեծ փորձ ունի, քան ես և երբեք սխալ խորհուրդ չի տալիս։ Ամեն տեղ իմ կողքին է։

-Ինչպես նկատել եմ, Դավիթը բավականին խանդոտ ու խիստ է։

-Քանի որ նա շատ լավ գիտի՝ ինչ է կատարվում շոու բիզնեսում, շատ զգույշ է, ես՝ նույնպես։ Շատերը նրան այդպիսին չեն պատկերացնում, սակայն իսկապես այդպես է։ Դավիթն ամեն հարցում օգնում է ինձ, հասկանում, բայց հայկական մենթալիտետ ունի, չափից շատ խիստ ու խանդոտ է։ Ես դա գնահատում եմ իր մեջ, ինձ դա հաճելի է, որովհետև զգում եմ, որ կողքիս հասուն տղամարդ է, ով մատների արանքով չի նայում ինձ հետ կապված հարցերին։

-Դու է՞լ ես խանդոտ։

-Չէ։ Կարծում եմ՝ շատ ավելի բարդ կլիներ, եթե ես էլ իր պես լինեի, չէ՞ որ մեկը պետք է զիջող լինի։

IMG_1623 copy

-Զույգերի մոտ միշտ էլ լինում են վեճեր, դա բնականոն բան է։ Դուք երկար ժամանակ եք միասին, եղե՞լ են անկումային փուլեր, վեճեր։

-Չէ, այդպիսի բան իրոք չի եղել։ Ամենաերկար վեճը 1 շաբաթ է տևել, ու դա իրոք շատ էր, կարծես  մեկ տարի անցած լիներ։

-Ո՞վ արեց առաջին քայլը։

-Նա, թեև ես էի մեղավոր։ Դա բնական բան է, պետք է երկուսն էլ զիջող լինեն, չի կարելի պրոբլեմը միշտ մի մարդու  վրա բարդել։

-Ամեն դեպքում, ո՞վ է ավելի զիջող։

-Նայած ինչ առումով, որովհետև ինձ հետ էլ է բարդ։ Ես՝ որպես աղջիկ, փորձում եմ իրեն չնեղացնել, բայց երբեմն սխալվում եմ։ Շատ դեպքերում Դավիթն էլ է զիջում, ներում։ Լինում են բաներ, որոնք իրեն դուր չեն գալիս, սակայն զիջում է, որպեսզի ես ուրախանամ։

IMG_1527

-Ավելի քան 3 տարի է, ինչ դու և Դավիթը միասին եք։ Ի՞նչ է փոխվել քո կյանքում նրա հայտնվելուց հետո։

-Ամեն ինչ ավելի գունավոր է դարձել։ Չգիտեմ, ինչ կլիներ եթե ինքը չլիներ իմ կողքին։ Թեև ես սիրում եմ Երևանը, հնարավոր է, որ հիմա Ռուսաստանում լինեի։

-Իսկ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։

-Համերգի ժամանակ կուլիսներում նա ինձ մոտեցավ, երգից խոսեց, հետո սկսեցինք շփվել ու ամեն ինչ տաքացավ։

-Դա սեր էր առաջին հայացքի՞ց։

-Իմ զգացմունքը հետո առաջացավ՝ իր վերաբերմունքից։ Իր մոտ չգիտեմ… նա ինձ մոտեցել էր որպես աղջկա, ում արտաքնապես հավանել էր։ Առաջին հայացքից նա չի պատկերացրել՝ ինչպիսին եմ ես։ Հետո, երբ ճանաչեց որպես ավելի տնական աղջիկ, երեխայի պես, ամեն բան խորացավ։ Ես շատ տնակյաց եմ, կարծում եմ, հենց դա իմ մեջ գրավեց Դավթին։ Ինքն ինձ երեխայի պես է սիրում։

 

-Հանդիպման գնալիս հաճա՞խ ես այնպիսի խառնաշփոթի մեջ ընկնում, ինչպես մեր ֆոտոշարքի դեպքում։)

– Առաջին հանդիպումից առաջ այո, այդպես էր, անհանգստանում էի, սակայն, առհասարակ, ես շատ ավելի հասարակ եմ, սպորտային հագուկապով։ Ես այս ոճում բեմում եմ լինում։

– Նշեցիր, որ դու տնակյաց ես։ Ժամանցի ի՞նչ տարբերակներ ունեք դու և Դավիթը։

-Մենք երբեք չենք ձգտում գլամուրային տեղեր գնալ։ Շատ հեռու ենք նման բաներից։ Երբ առիթ է լինում, նախընտրում ենք ինչ-որ տաքուկ անկյուն գնալ՝ նեղ շրջապատով։

– Առաջիկայում նախատեսո՞ւմ եք օրինականացնել հարաբերությունները։

-Ամեն ինչ գնում է դեպի դա, սակայն այս պահին կոնկրետ որևէ բան ասել չեմ կարող։

-Երջանի՞կ ես նրա կողքին։

-Այո, շատ։ Շատ դժվար է ճիշտ մարդու հանդիպել։ Երբ արդեն ունես այդ լավը, պետք է ուղղակի շնորհակալ լինես։ Ես շատ հանգիստ եմ իր կողքին, քանի որ երբեք ինձ սխալ ճանապարհով չի տանի։ Նա շատ վստահելի է։

 

-Դու Ռուսաստանում ես մեծացել, հաճախ ավելի համարձակ հագուստով ես ներկայանում, շատերը կարծում են, որ դու ազատ աղջիկ ես։ Սակայն քեզ հետ շփվելիս պարզ է դառնում, որ ամենևին էլ այդպիսին չես։ Դավի՞թն է սահմանափակել քո ազատությունը, թե միշտ էլ այդպիսին ես եղել։

-Չէ։ Էկրանից ու իրական կյանքում ես շատ տարբեր եմ։ Երբեք չեմ սիրել չափից շատ ազատությունը։ Մարդիկ պատկերացնում են, որ եթե դրսից ես, պետք է ազատ լինես, սակայն երբ դու մեծանում ես այլ երկրում, ծնողներդ շատ ավելի զգույշ ու փակ են  լինում։ Ես միշտ գնահատել եմ համեստությունը։

Շոու բիզնեսում ազատությունն ավելի շատ է. ինչքան  համեստ ես, այդքան շատ բաներից կզրկվես ու հետ կմնաս։ Սակայն ավելի լավ է դու դանդաղ առաջ գնաս, բայց քեզ հարգեն։

-Ամեն դեպքում Ռուսաստանում մեծացած մարդիկ դժվար են համակերպվում հայաստանյան կյանքին։ Ընտանիքդ շարունակում է Ռուսաստանում բնակվել, բայց դու որոշեցիր վերադառնալ։ Ինչո՞ւ, ադապտացիան հե՞շտ էր։

-Ընդհակառակը, ինձ համար այնտեղ էր դժվար։ Մանկությունս դժվար էր, քանի որ 4-5 անգամ դպրոց եմ փոխել, իսկ դա հոգեբանորեն շատ բարդ է երեխայի համար։ Ես շփվող եմ, սակայն երբ գնացինք Ռուսաստան, այդքան էլ լավ չէի տիրապետում ռուսերենին, ինչն էլ դարձավ առաջին խնդիրը։ Երբ արդեն պետք է ընդունվեի համալսարան, եկա Հայաստան։ Ես ինձ այստեղ ավելի լավ եմ զգում։ Երևանը փոքր է, Մոսկվայում շատ ավելի վտանգավոր է։ Այստեղ բարդ է միայն այն, որ ծնողներս կողքիս չեն։ Որքան էլ իրենք են պարբերաբար գալիս, ես եմ գնում իրենց մոտ, շատ դժվար է։

-Ծնողներդ ինչպե՞ս ընդունեցին որոշումդ։

-Շատ դժվար, սակայն հանգիստ էին այն առումով, որ տատիկս դեռ ողջ էր, գալիս էի իր մոտ՝ մեր տուն։ Ուղղակի հայրս միշտ դեմ է եղել, որ երգեմ, և դա լինի պատճառը, որ գամ Հայաստան։ Մայրս միշտ ցանկացել է, որ գնամ այս ճանապարով, բայց մեր ընտանիքում հայրս է որոշում ամեն բան։ Նա խիստ մարդ է, որքան էլ հպարտանա, երբեք ցույց չի տա։ Ես միշտ կոտրվել եմ դրանից։ Չեմ ուզի, որ ինչ-որ երեխա զգա դա։ Երբեք չեմ մոռանա, 9-10 տարեկան էի, ուրախ-ուրախ եկա տուն, ասացի, որ լսողությունս ստուգել են, ասել են՝ լավ է, ընդունվել եմ երաժշտական դպրոց։ Հայրս ասաց՝ ոչ մի տեղ չես գնա։ Թեև փոքր էի, բայց դա էնպիսի հետք է թողել իմ մեջ, որ մինչև հիմա հիշում եմ (այս մասին հիշելիս Աննան սկսեց արտասվել, հեղ.)։

-Զարմանալի է, բոլորը կարծում են, որ դու հայրիկիդ ֆինանսական օգնությամբ ես նկարահանում տեսահոլովակներդ, քանի որ հայկական շոու բիզնեսում եթե խնջույքների ժամանակ չես երգում, չես կարող խոսել որևէ շահույթի մասին։ Որպես երգչուհի՝ դու չունես կայուն աշխատանք, առաջին անգամ ես նկարահանվում սերիալում, որը կարող է շահույթ ապահովել քեզ համար։ Եթե հայրդ դեմ է կարիերայիդ, ի՞նչ միջոցներով ես նկարահանում տեսահոլովակներդ։

-Ես չեմ կարող ուրանալ, նա ինձ շատ է օգնել այդ առումով։ Ինքն է ինձ ֆինանասապես աջակցել։ Ինչու չէ, ես մինչև հիմա կախման մեջ եմ նրանից։ Դա ամոթալի բան չէ։ Յուրաքանչյուր տարիքում մենք բոլորս էլ կախված ենք մեր ծնողներից։

Դու չես կարող գումար աշխատել, եթե ինչ-որ տեղ չես երգում։ Երբեմն  լինում են կորպորատիվներ, որոնց մասնակցում եմ, սակայն ուշ-ուշ։ Շատ տեղեր կան, որտեղ Դավիթը թույլ չի տալիս գնամ։

Գիտես, եթե ես երեխա ունենամ, չեմ ցանկանա, որ նա լինի այս ոլորտում։ Ճիշտ է, որ ծնողները երեխաներին հեռու են պահում այս ամենից։

-Հայրդ էլ է փորձել քեզ հեռու պահել, ու դու նշում ես, որ դա քեզ շատ է կոտրել, միևնույն ժամանակ, կարծում ես, որ ճի՞շտ է երեխային արգելել ինչ-որ բան։

-Դա մի կողմից լավ է, մյուս  կողմից՝ վատ։ Ինքը ծնողի աչքով էր նայում ու անլուրջ էր վերաբերում դրան։ Մի կողմից շատ լավ է, որ ինքը խիստ է եղել։ Դաստիրակության առումով շատ շնորհակալ եմ։

Եթե ես կարողանամ շատ փափուկ ձևով երեխայիս հետ պահել այս ոլորտից, կանեմ, եթե ոչ, կթողնեմ իր ընտրությանը։

-Հիմա է՞լ է անլուրջ ընդունում կարիերադ։

-Հիմա չէ, արդեն տեսնում է, որ որոշ չափով կայանում եմ։ Եթե մի բան քեզ երջանկացնում է և ուզում ես անել, ոչ ոք չի կարող դրա դեմն առնել։ Դու վատ բան չես անում։

-Մեր նախորդ զրույցում ասացիր, որ նախատեսում ես հայերեն երգ ունենալ։ Ի՞նչ փուլում են աշխատանքները։

-Շատ եմ խոսել այդ մասին, սակայն միշտ ձգձգվել է։ Հիմա արդեն ավելի հանգիստ եմ, քանի որ երգը կա, երաժշտությունը ես եմ գրել, տեքստը՝ Վարդան Սմբատյանը, այժմ  գործիքավորման փուլում է։ Պետք է զուգերգ լինի, սակայն դեռ պարզ չէ՝ ում հետ։

Ես 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ․ Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, որոնց մուտքը արգելված է Հանրային․ Նազենի Հովհաննիսյան Առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք՝ Կոտայքի մարզում. Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Միայն մաքուր զգացմունքներ». Իվետա Մուկուչյանը կիսվել է նոր լուսանկարներով Ֆլիկի գործակալը ժամանել է Բարսելոնա՝ նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ երկարաձգելու նպատակով «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ․ հայտնի է՝ ինչ են քննարկել Վեդիում անչափահաս քույրերի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ․ դատախազություն Հաղթանակի ինժեներ մարշալ Ագանով (տեսանյութ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա Ինչպես է Զիրոյանն ընկել բեմի վրա Հայաստանի առաջնությունում «Նոան» հաղթեց «Գանձասարին»․ «Արարատ-Արմենիան» առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՍուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Իրանի ՀՕՊ ուժերն ԱԹՍ են խոցել Հորմուզի նեղուցում Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՊատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում 31-ամյա տղամարդը սպանել է սիրեցյալինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանը