Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպես կոչված, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդի մոտ շտապած ու հայ հասարակության առողջ հատվածին տհաճ անակնկալ մատուցած սրբազանները հանրային դաշտում շատ անտրամաբանական մի խոսույթ շրջանառեցին, համաձայն որի, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ամենայն հայոց կաթողիկոսական ընտրությունները ոչ լեգիտիմ են, և առաջարկում են նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպել։

Նրանք այդ կարծիքը հիմնավորում են այն ենթադրություններով, համաձայն որոնց, կաթողիկոսական ընտրությունների ժամանակ Ազգային – Եկեղեցական ժողովի պատգամավորները անկաշկանդ չեն եղել ընտրություն կատարելիս։ Իբր եղել են սպառնալիքներ և այլ անապացուցելի դրվագներ։ Մի պահ համարենք, որ Ազգային-Եկեղեցական ժողովի որոշ պատգամավորներ դժվարություններ են ունեցել կողմնորոշվելու, թե որ թեկնածուին նախապատվություն տան, և գտնվել են մարդիկ, գուցե չափավոր չարաշահումներով, ուղղորդել են նրանց ճիշտ ընտրություն կատարելու համար։ Կրկնեմ, պատկերացնենք, որ նման բան տեղի է ունեցել, քանի որ, ինչպես ասացի, այդպիսի պատմություններ շրջանառվում են որոշ կարգալույծ հռչակված հոգևորականների կողմից, բայց դա ինչպե՞ս կարող է հիմք դիտարկվել ու հարցականի տակ դնել ընտրությունների կանոնականությունը։ Նման բան չի կարող լինել, դա ընդամենը հիվանդ երևակայության ու չարամտության հետևանք է, որը հղի է կործանարար հետևանքներով։ Դրանով վտանգի տակ է դրվում ո՛չ միայն Եկեղեցու, այլ նաև Հայոց Պետականության ապագան, որը, հույս ունենք, կունենանք։

Այս «ընտրական» պատմության մեջ աբսուրդը նաև այն է, որ նման խոսույթ զարգացնող սրբազանները գնացել ու խոնարհվել են ՔՊ անվամբ կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդի առաջ և ուզում են, որ նրա ղեկավարությամբ էլ կազմակերպվի ավելի քան 1700 տարի անսասան գործող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գահակալի ընտրությունները։ Սա պարզապես մղձավանջի է նման։ Նման մտքերի ծանրության տակ միայն աղոթքով կարելի է պահպանել հոգևոր հավասարակշռությունն ու սանձել զայրույթը, ինչը և հիմա ես անում եմ։ Եվ ընդհանրապես, Եկեղեցու «բարեփոխիչները» թող իրենց մտքերը նախ բարեփոխեն, ինչը միանշանակ շատ ավելի օգտակար կլինի իրենց համար։ Սիրելի ութ թե տաս կամ գուցե մի քիչ ավելի կամ պակաս սրբազաննե՛ր, ձեր մեջ ուժ գտեք վերահաստատելու Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց ազգընտիր Վեհափառ Հայրապետի նկատմամբ ձեր որդեգրած հավատարմությունն ու վերանորոգել ձեր հնազանդության սրբազան ուխտը, որ ծնկաչոք արել եք Իջման Սուրբ Սեղանի առաջ։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան