Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ազդարարեց, որ իրենք իրենց համար, այսինքն՝ ՔՊ-ում էթիկայի կանոնագիրք կամ վարքականոնի նման մի բան են հորինել: Ասաց. «...Դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։ Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք՝ դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին»:

Այդպես էլ մատներդ քոր են գալիս՝ ստեղնաշարելու համար. «Ծա՛փ տվեք, արա՜...»:

Ասում են՝ Փաշինյանի այս հայտարարության հրապարակումից կարճ ժամանակ անց, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի վերնամասում՝ մի բարձրահարկ շենքի մոտ, նկատել են Սոկրատեսին, Արթուր Շոպենհաուերին ու Իմանուիլ Կանտին՝ թախծահար ու տենդագին ծխելիս:

Իսկ եթե լուրջ, ապա առաջին անգամ չէ, որ Փաշինյանը խոսում է չհայհոյելու, չվիրավորելու, նաև՝ իրենց համատարած ու համակողմանիորեն հայհոյելու, թիրախավորելու և նման բաների մասին: Բայց այս ինչի՜ց է խոսում, ամենից կարևորը՝ ո՞վ է խոսում: Վիրավորելու, հայհոյելու, թշնամացնելու, վարկաբեկելու, պիտակավորելու վարպետների «թիմի ավագը», որ մեր երկրի ու հանրության ամբողջ կյանքը վերածել է Երևանի օդից էլ տոքսիկ միջավայրի, խոսում է... հայհոյանքի անթույլատրելիության կամ չվիրավորելու մասին: Դագաղների կափարիչները ցնծությամբ ճոճելով իշխանության եկածները, մարդկանց դռների առաջ սգո պսակներ դնողներն ու դրանից մի այլ կարգի հրճվանքի մեջ ընկնողները, հանրությանը սև ու սպիտակի բաժանողները խոսում են բարեվարքությունից, բարոյականությունից, վեհից ու գեղեցիկից:

Հարկավ, ՔՊ-ն ազատ է ինքն իր համար ինչ վարքականոն ասես գրելու, այդ թվում՝ էթիկայի: Բայց այնպիսի տպավորություն է, որ իրենք դուրս են եկել իրենց դեմ:

Ներողություն ենք խնդրում մեր ընթերցողից, որը սովոր չէ մեր էջերում նման բաներ կարդալ, բայց ստիպված ենք հիշել հայհոյանքն ու վիրավորանքը մերժելու մասին հայտարարողի արտահայտություններից մի քանիսը. «դոմփել... պատին ծեփել, ասֆալտին փռել... ստահակ, ոջիլ, շնաբարո, դուրսպրծուկ... վնգստալ... պադվալի կռիս... ուրիշ բան թափ տալ... մանկապիղծ... վիզ կտրել, լեզու կտրել, ականջ կտրել...» և այլն, և այլն: Սրանք զուտ փոքրիկ դրվագներ են Նիկոլ Փաշինյանի ու նրան «հավասարեցված անձանց»՝ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից, որ անցած տարիներին, նաև այս տարի արվել են ՔՊ-ի ընդդիմախոսների, պարզապես նկատելի գործիչների հասցեին: Արվել են տարբեր իրավիճակներում, տարբեր հանգամանքներում, բայց բոլոր դեպքերում այդ թունավոր ու վիրավորական դրսևորումների հեղինակը, աղբյուրը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ցուցումով և «սմս»-ներով՝ իր քպականները:

Այնպես որ, երբ հիմա Փաշինյանը հայտարարում է չհայհոյելու, վիրավորանքներին վիրավորանքներով չպատասխանելու մասին, դա փարիսեցիության դասական դրսևորում է:

 Սա այն քաղաքական ուժն է, որի ներկայացուցիչներն իրենց ենթակայության տակ գտնվող իրավապահ ու պատժիչ մարմինների միջոցով հաշվեհարդարներ են տեսնում քաղաքական հակառակորդների կամ պարզապես հակաճառողների նկատմամբ:

Ոստիկանական հսկողության տակ գտնվող մարդու վրա դիմակավորված հարձակվում են ու եղկելի խոշտանգման ենթարկում:

Կալանավորելու միջոցով խոշտանգում են Փաշինյանին ոչ հաճո կամ երբևէ նրա «էշին չոշ ասած» անձանց:

ԱԺ դահլիճում խմբովի հարձակվում էին ընդդիմադիր պատգամավորի վրա, որին կալանավորելու որոշում էին կայացրել արդեն:

Անզեն, խաղաղ ցուցարարների, կանանց, դեռահասների ու ծերերի վրա նպատակային կերպով բեկորային նռնակներ էին նետել տալիս և ցնծում, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Դե, մեկի հոգին, կհիշեք, փառավորվում էր:

Սա այն քաղաքական ուժն է, որի ներկայացուցիչներն Արարատը թուրքինն են համարում, Արցախը՝ ադրբեջանական:

Ու նրանք հիմա խոսում են չհայհոյելու, չվիրավորելու, վիրավորանքին վիրավորանքով չհակադարձելու մասին:

Ի դեպ, հայհոյանքների վերաբերյալ: Մի րոպե, էլի: Փաշինյանն ո՞ւմ նկատի ունի: Ո՞վ է իրեն ու (իրենց) հայհոյում հրապարակային քաղաքական դաշտում: Որքան վերհիշում ենք ու հիշում, հիմնական ընդդիմադիր ուժերը նման բառապաշար չունեն: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը (նույնիսկ դժվար է պատկերացնել մեր նախկին նախագահներին նման բառապաշարով), ո՛չ հիմնական ընդդիմադիր ուժերի այլ ղեկավարներ: Այո, սարկաստիկ, ծաղրական ու կոշտ բնորոշումներ տվել են, նաև՝ տեղին: Բայց համեմատած այն թույն ու մաղձի հետ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն տարածել են բոլոր այդ գործիչների, նաև չնշված ուժերի ու անձանց հասցեին, հիշյալ բնորոշումները բավական մեղմ են երևակվում: Նույնը կարելի է ասել նոր ուժերից «Մեր ձևով» շարժման մասին: ՔՊ-ն ու Փաշինյանը, նրանց սատելիտներն ամենօրյա ռեժիմով ինչ ասես, որ չեն ասում Սամվել Կարապետյանի ու «Մեր ձևով» շարժման, այդ թվում՝ Նարեկ Կարապետյանի հասցեին: Բայց «Մեր ձևովը» իր բարձր դիրքը պահում է, չի իջնում այդ մակարդակին ու չի հայհոյում:

Փաշինյանն ու նրա քպական քարոզիչներն ամենակեղտոտ բառերն ու արտահայտություններն են անում Մայր Աթոռի և Վեհափառի հասցեին: Բայց Կաթողիկոսը, Մայր Աթոռը, բնականաբար, օրինակելիորեն զուսպ արտահայտություններով են հակադարձում, թեպետ հանգիստ կարող էին և բանադրանքի ենթարկել:

Չէ, բայց հիմնականը՝ ո՞վ է նման՝ կոյաճահճային բառապաշար օգտագործում, Փաշինյանից ու իր ՔՊ-ից բացի: Երևի մեկ էլ իրենց սատելիտները:

Ու հիմա, տեսեք-տեսեք, «էթիկայի կանոնագիրք»: ՔՊ-ն: Փաշինյանը: Հապա որ տեսնեք, թե ինչեր են գրել ազնվության, հանդուրժողականության, հարգանքի վերաբերյալ: Զմայլասարսուռ է: Ու ծիծաղելի: Ավելի համոզիչ կլիներ, եթե բրազիլական Սան Պաուլու քաղաքի «Կաֆե միլենիումի» տնօրենը դասախոսություն կարդար ընտանեկան բարոյականության և ամուսինների առաքինության վերաբերյալ:

Իսկ Փաշինյանի խոսքերը՝ չհայհոյելու, չվիրավորելու մասին սաստիկ կեղծ են հնչում: Դրանից ավելի կեղծ մեկ էլ իր բերած պատերազմում զոհված մեր լուսավոր տղաների շիրիմների առաջ նրա դերասանական խոնարհումներն են:

Հա, իսկ եթե ոչ թե իր հակառակորդ ուժերն ու գործիչներն են հայհոյում, վիրավորում, այլ հանրությունը, այ, դա արդեն մտածելու բան է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան