Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մա՛մ, միակ բանը, որ քեզ խնդրում եմ, չթուլանաս, ես այստեղ զգում եմ, որ դու թուլանում ես». Վազգեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Քարինտակում, տուն «վերադարձել»՝ 45 օր անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ երրորդ զավակն է Վազգենը։ Բոլորն ինձ ասում էին՝ աշխարհի երջանիկ մարդկանցից ես, երեք պաշտպան ունես։ Իր անունն ընտրել է սկեսուրս՝ շատ գնահատելով Վազգեն Սարգսյանին։ Վազգենը բոլորիս ուշադրության ու սիրո կենտրոնում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հռիփսիմեն՝ Վազգենի մայրիկը։ Նշում է՝ որդին չափից շատ ակտիվ ու աշխույժ էր։ «Անսահման հումորի զգացում ուներ։ Դպրոցում ասում էին՝ ինչ-որ բան է պատմում, լուրջ նստում է, իսկ այդ ընթացքում ամբողջ դասարանն ուշագնաց է լինում։ Սիրում էր շախմատ խաղալ։ Միջնեկ տղայիս իմ հայրիկն էր շախմատ խաղալ սովորեցրել, իսկ իրեն՝ ամուսնուս հայրիկը։ Երկու եղբայր մրցում էին իրար հետ, թե որ պապիկն է ավելի լավ խաղում։ Շախմատի մրցույթներում մրցանակային տեղեր է գրավել։ Այբբենարանի հանդեսին իր ուսուցչուհին նվեր է իրեն տվել, վրան գրված է. «Թեև փոքրիկ տղա եմ, բայց շախմատի չեմպիոն եմ»»։

Վազգենը ծնունդով Գառնիից է։ Մայրիկն ասում է՝ շատ էր սիրում իր ծննդավայրը։ «Բարձունքներ էր սիրում։ Իր մանկությունն անցել է կտուրների, ծառերի կատարների վրա։ Նկարներ ունի, որոնք հետո ենք գտել, քանի որ մեզ ասել էր, որ նկարվել չի սիրում։ Հետո, երբ բանակ գնաց, իր հեռախոսի մեջ մի թղթապանակում բազմաթիվ նկարներ գտա։ Նկարներում կտուրների վրա էր, ծառերի կատարներին»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Հռիփսիմեն նշում է՝ Վազգենը շատ է սիրել Հայոց լեզուն։ «Դպրոցում լավ էր սովորում։ Սիրում էր աֆորիզմներ ընթերցել, զրույցի ժամանակ մեկ էլ այնպիսի մեջբերումներ կաներ, որ կարող էի ապշել։ Հետո նույն թղթապանակի մեջ տեսա, որ իր սիրելի տողերը դուրս էր գրել, պահել։ Արթուր Մեսչյան էր սիրում լսել»։ Դպրոցն ավարտելուց հետո Վազգենը չի հասցրել որևէ տեղ ընդունվել։ «Նախ հետ ընկավ զորակոչից, հետո չէր կողմնորոշվում, թե որ մասնագիտությունն ընտրի։ Այնքան շատ էին իր նախասիրությունները, որ կողմնորոշվել չէր կարողանում։ Հիմա՝ այս դեպքերից հետո, մտածում եմ, որ գուցե կանխազգացում ուներ։ Մեծ եղբայրն ամուսնացած էր, երբ Վազգենը զորակոչվեց բանակ։ Բալիկի էին սպասում։ Հետո եմ իմացել, որ եղբորը խնդրել է երեխային իր անունով կոչել։ Զարմացել էին՝ նույն տան մեջ երկու հոգի նույն անունն ունենա՞ն։ Վազգենն էլ արձագանքել էր՝ ի՞նչ կլինի որ։ Երբ հարցնում էի ավագ տղայիս՝ անուն ընտրե՞լ եք երեխայի համար, չէին կարողանում ինձ որևէ բան պատասխանել։ Հետո, երբ արդեն Վազգենին էինք փնտրում, տղաս ասաց, որ որդուն Վազգեն է անվանակոչելու։ Երկու տղաներս արդեն գիտեին, թե ինչ է եղել Վազգենի հետ, բայց ինձ ու ամուսնուս չեն ասել մինչև վերջին վայրկյանը։ Երբ մեծ տղաս ասաց, որ որդուն Վազգեն է անվանակոչելու, պատասխանեցի՝ համաձայն չեմ, Վազգենը կգա, կնեղանա։ «Ինքն է խնդրել, որ իր անունով կոչենք մեր տղային»։ Հարսիս էլ ասել էր՝ այնպիսի բան եմ ուզում անել, որ անունս միշտ հիշվի Մոնթեի պես»։

2020 թվականի օգոստոսի 27-ին Վազգենը զորակոչվել է ժամկետային զինծառայության։ 16 օր գտնվել է կարանտինում՝ Ասկերանի շրջանում։ Հետո 14 օր ծառայել է Հադրութում։ Մայրիկն ասում է՝ ուրբաթ օրը զենքը ստացել էր, կիրակի սկսվեց պատերազմը։ Նա ցավով է նշում, որ որդուն չի տեսել զինվորական համազգեստով։ «Տղաս ողնաշարի հետ կապված խնդիր ուներ։ Երբ քեռիս, որը բժիշկ է, ասաց, որ այս խնդրով Վազգենը կարող է ազատվել ծառայությունից, նա բոլորիցս նեղացավ՝ ինչո՞ւ եք խոսում ծառայությունից ազատվելու մասին։ Բայց օգոստոսին մի տեսակ լուռ էր։ Կարծես մի բան կանխազգար։ Ողնաշարի խնդրի, նաև երիկամի վրա հայտնաբերված երկու կիստաների պատճառով հունվարի զորակոչի ժամանակ տարկետում ստացավ։ Բայց հաջորդ ստուգումների ժամանակ, չգիտես ինչպես, և՛ ողերն էին ուղղվել, և՛ երիկամի խնդիրն էր վերացել, ու նրան զորակոչեցին ծառայության»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ինն օր լռություն էր։ Մեծ տղայիս էլ զինկոմիսարիատ կանչեցին, երկու տղաներս մարտի դաշտում էին այդ օրերին, անասելի անհանգիստ հոգեվիճակում էի։ Իններորդ օրը Վազգենը զանգեց։ Վերջին անգամ զրուցել ենք հոկտեմբերի 30-ին՝ իր դեպքի օրը։ Մինչև այդ օրը ես չեմ իմացել, որ նա կռվել է։ Նա ինձ հավաստիացնում էր՝ ես նորակոչիկ եմ, բունկերներում ենք, ուղղակի մեզ տեղից տեղ են տեղափոխում։ Բայց նա 33 օր կռվել է։ Եղել է Վարանդայում, Մարտունիում։ Իր դեպքը եղել է Շուշիում։ Մեզ մոտ չէր խոսում տեղանքի մասին, բայց մի հարևան ունենք, որ Արցախյան առաջին պատերազմին է մասնակցել, կռվել է Շուշիում, Վազգենն էլ հայրիկին ասել էր՝ Գեղամ ձյաձյայի տեղն ենք։ Այդպես ենք իմացել, որ Շուշիում է։ Տղաներս շատ պատմություններ գիտեն իրենց եղբոր մասին, թե ինչեր է արել պատերազմի օրերին, բայց ինձ չեն պատմում։ Ոչնչից չի վախեցել, շատերին է օգնել։ Այդ օրն էլ, երբ ասել են՝ ով չի վախենում, թող առաջ գա, գնում ենք Շուշի, Վազգենն առաջիններից մեկն է եղել»։

Հոկտեմբերի 30-ին է զոհվել Վազգենը Շուշիում՝ Քարինտակում։ Տուն է «վերադարձել»... 45 օր անց։ «Իր մոտ զինգրքույկ չի եղել։ Երբ Հադրութի վրա հարձակվել են, արագ դուրս են եկել այնտեղից, ոչինչ չեն հասցրել իրենց հետ վերցնել։ Մենք իրեն 45 օր փնտրել ենք, բայց նրան նույն օրը դուրս են բերել այդ տեղանքից։ 45 օր եղել է Հերացիում»։

Մայրիկը չի կարողացել հրաժեշտ տալ որդուն։ «Մեծ որդիս ինձ ասաց. «Մա՛մ, ինչպիսին կար Վազգենը, այդպիսին էլ մնացել էր, ուղղակի 45 օր էր անցել, և մի փոքրիկ փոփոխությունը դու անմիջապես կնկատեիր, իսկ դա կմնար քո հիշողության մեջ»։ Բայց չէ որ դա մնացել է ավագ որդուս հիշողության մեջ։ Այնքան ուժեղ էին իմ տղաները, որ 45 օրվա մեջ ցույց չտվեցին, որ վատ բան է եղել»։

Ապրելու ուժի մասին։ «Թոռնիկս դարձավ ապրելու ուժը։ Երևի նա հենց այդ ժամանակ պետք է ծնվեր։ Դեկտեմբերի 7-ին նա ծնվել է, դեկտեմբերի 15-ին գտել ենք Վազգենիս։ Շատ նման է հորեղբորը։ Տղաս կանգնելու՝ միայն իրեն բնորոշ դիրք ուներ։ Մի օր բոլորիս հայացքն ընկավ թոռնիկիս կողմը, և բոլորիս աչքերից սկսեց հոսել։ Այնքան նման շարժումներ, հայացքներ ունի։ Թոռնիկս և տղաներս են ուժ տվել, որ կարողանամ հաղթահարել անցնող օրերը։ Աչքիս առաջ տղաներս կարծես ծերացան, նրանք այնքան ուժեղ էին, որ 45 օր լուռ տարել էին այդ ցավը, փնտրել իրենց եղբորը։ Մեծ տղաս մի քանի անգամ Ղարաբաղ է գնացել եղբորն իբր հիվանդանոցներում փնտրելու, բայց ուրիշ տեղերում է փնտրել։ Վազգենը մի նկար էր ուղարկել համազգեստով նախքան պատերազմի սկսվելը, այն էլ՝ իմ խնդրանքներից հետո։ Այդ նկարը տեղադրեցի սոցիալական ցանցերում, որ գուցե մեկն ինչ-որ ինֆորմացիա հայտնի։ Տղաներս ընդդիմացան, որովհետև իրենք գիտեին ճշմարտությունը և գիտեին, որ այդ ամենն ապարդյուն է»։

Մայրիկն ասում է՝ որդին չափազանց ուշադիր մարդ էր։ «Իմ շնչառությունից անգամ կարող էր հասկանալ, որ ինձ վատ եմ զգում, կողքիցս այն կողմ չէր գնում։ Երբ պատերազմն սկսվելուց ինն օր հետո զանգեց ինձ, ասաց. «Մա՛մ, միակ բանը, որ քեզ խնդրում եմ, չթուլանաս, ես այստեղ զգում եմ, որ դու թուլանում ես»։ Սովորություն ուներ առավոտյան զանգելու, շատ կամաց էր խոսում՝ զանգել եմ, որ ձայնս լսես, հանգիստ գնաս աշխատանքի։ Երբ դեռ չէր զորակոչվել, ինձ ուղեկցում էր աշխատանքի, իսկ հետո դիմավորում։ Սիրած աղջիկ ուներ, երազում էր չորս երեխա ունենալու մասին, անգամ անուններ էր որոշել»։

Հ. Գ. - Վազգեն Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գառնիի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս