Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը երկրի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանցի «գիտնականներին» հիշեցրել էր այն ուղենիշները, որոնցով վերջիններս պետք է առաջնորդվեն՝ իրենց հետազոտություններն իրականացնելիս, հոդվածներն ու քարտեզները հրապարակելիս։ Դրա հիմնական նպատակն է հերքել հայկական պատմական ներկայությունը տարածաշրջանում կամ յուրացնել վերջինիս մշակութային հարուստ պատմությունն ու ժառանգությունը։ Բաքվի քարոզչական այս թեզերի տարածման ու իրագործման գործում ներգրավված են ոչ միայն ադրբեջանցի, այլև՝ արտասահմանցի գիտնականներ ու հետազոտողներ։

ԱՄՆ-ի Թենեսիի տեխնոլոգիական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր 82-ամյա Մայքլ Գանտերի ակադեմիական հետազոտությունների կենտրոնական թեման եղել են քրդերը, որոնց վերաբերյալ հրատարակել է բազմաթիվ մենագրություններ և հոդվածներ։

Գանտերը զբաղվել է նաև Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ, սակայն ակադեմիական շրջանակներում, հատկապես՝ ցեղասպանագետների շրջանում, հայտնի է իր կանխակալ և ժխտողական մոտեցումներով։

2011 թվականին լույս է տեսել Գանտերի «Հայոց պատմությունը և ցեղասպանության հարցը» վերնագրով գիրքը։ Դրա վերաբերյալ ժամանակին գրախոսություն է գրել Երուսաղեմում Հոլոքոսթի ինստիտուտի նախկին տնօրեն, հռչակավոր ցեղասպանագետ Իսրայել Չառնին (1931-2024 թթ․), ով հեգնանքով ընդգծել է․ «Սա երբևէ տեսածս լավագույն ժխտողական (նկատի ունի՝ Հայոց ցեղասպանության) աշխատությունն է»։ Գանտերն ընդունում է, որ սպանություններ եղել են, բայց, ըստ նրա, դրանք ընդունելի անվտանգային միջոցառումներ էին՝ ընդդեմ հայ ապստամբների։

Վերջին շրջանում Գանտերը լծվել է նաև Ադրբեջանի պաշտոնական քարոզչական թեզերի լոբբինգին, ինչն իրականացնում է ղարաբաղյան հակամարտության և Ադրբեջանի ուսումնասիրության քողի տակ։ Գանտերը մեկ այլ հայտնի հետազոտողի՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալած Հաքան Յավուզի հետ միասին ակտիվորեն կազմակերպում և մասնակցում է ադրբեջանական հովանու ներքո անցկացվող միջոցառումներին։

2020 թվականի պատերազմից հետո Գանտերն արդեն հասցրել է մասնակցություն ունենալ հակահայկական բովանդակությամբ չորս գրքերի հրատարակությանը՝

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ պատմական և քաղաքական հեռանկարներ»․ 2022, խմբագիրներ՝ Հաքան Յավուզ, Մայքլ Գանտեր,

«Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև․ պատճառներ և հետևանքներ»․ 2023, հեղինակներ՝ Հաքան Յավուզ և Մայքլ Գանտեր,

«Հեյդար Ալիևը և արդի Ադրբեջանի հիմքերը»․ 2024, խմբագիրներ՝ Հաքան Յավուզ, Մայքլ Գանտեր, Շամխալ Աբիլով։

«Մոռացված արտաքսում․ հայերի կողմից ադրբեջանցիների տեղահանությունները Կովկասում 20-րդ դարում»․ 2025, հեղինակներ՝ Մայքլ Գանտեր, Ալի Ասկերով։ 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմական ու քաղաքական հեռանկարները» գրքում հեղինակները տարածում են ադրբեջանական պաշտոնական խոսույթները՝ ընդհանուր քաղաքական և քարոզչական գծի շրջանակում։ Գրքի վերաբերյալ Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի ակադեմիական հարցերով տնօրեն Մարկ Մամիկոնյանը նշել է․ «Գրքում ցեղասպանություն բառը կիրառվում է չակերտներում՝ «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն», «ենթադրյալ ցեղասպանություն», «ցեղասպանության մասին պնդումներ» և այլ ձևերով»։

Հեյդար Ալիևին նվիրված գրքում Գանտերը հանդես է գալիս և՛ որպես խմբագիր, և՛ որպես հեղինակ։ Վերջինս Հեյդար Ալիևին համեմատում է Աբրահամ Լինքոլնի և Շառլ դը Գոլի հետ։ Բացի Հեյդար Ալիևից՝ պրոֆեսոր Գանտերը հիացած է նաև Իլհամ Ալիևով։

2022 թվականի ապրիլին Գանտերը Բաքվի ADA (Azerbaijan Diplomatic Academy) համալսարանում մասնակցել է «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» խորագրով գիտաժողովին, որին ներկա է եղել նաև Ալիևը։

Ալիևներին գովերգելու մոլուցքով տարված՝ Գանտերն Իլհամ Ալիևի անգլերենի իմացությունը համեմատում է անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անգլերեն լեզվի իմացության հետ․ «Տպավորված եմ ձեր նախագահով։ Երեք ժամ շարունակ պատասխանել է մարդկանց հարցերին։ Բազմաթիվ համեմատություններ է արել։ Նախագահ Ալիևը անգլերեն շատ լավ է խոսում։ Եթե համեմատելու լինենք, անգամ մեր նախկին նախագահ Թրամփից լավ է խոսում»,- ասել է Գանտերը։

Գանտերի վերջին աշխատանքն ադրբեջանցի Ալի Ասկերովի հետ համահեղինակությամբ է։ Brill հրատարակչությունը 2025 թվականի սեպտեմբերի վերջին հրատարակել է նրանց հեղինակած «Մոռացված արտաքսում» գիրքը: Այստեղ նշված է, որ 20-րդ դարում հայերի կողմից ադրբեջանցիների տեղահանության չորս ալիք է եղել՝ 1905-1906, 1918-1920, 1948-1953, 1988-1989 թվականներին։ Գրքի համար որպես սկզբնաղբյուր ծառայել են Ասկերովի հիշողությունները։ «Մեր բնօրինակ աղբյուրների նշանակալի մասը Ալի Ասկերովի անձնական հիշողություններն են»,- նշում են հեղինակները։

Ասել է թե՝ Գանտերն ու իր գործընկերները սահմանել են գիտության համար անհայտ նոր սկզբնաղբյուր՝ ի դեմս ադրբեջանցի կանխակալ գիտնականների անձնական հիշողությունների։

Հատկանշական է, որ ժխտողական բնույթի աշխատանքների իրականացումը Գանտերը հիմնավորում է հետևյալ կերպ՝ արևմտյան պատմագրության մեջ գերիշխում է հայկական տեսակետը, և անհրաժեշտ է լուսաբանել նաև մյուս կողմը։ Այսպես՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքում Գանտերը գրում է, որ ցանկացել է ներկայացնել թուրքական տեսակետի օբյեկտիվ վերլուծությունը։

Գանտերի և Յավուզի գրքերը գրախոսում է նրանց գործընկեր-հեղինակ պրոֆեսոր Էդվարդ Էրիկսոնը։ Փաստական աղբյուրներից զուրկ և քարոզչանյութ հանդիսացող այդ հորինվածքի՝ Հայաստանից շուրջ մեկ դար «ադրբեջանցիներին վտարելու» գրքի մասին Էրիկսոնը նշում է, որ գիրքն անհրաժեշտ է «հավասարակշռելու հայակենտրոն պատմագրությունը, որը դուրս է մղել ադրբեջանցիների ծանր կացությունը»։

Վերջին հրատարակությունն Ադրբեջանի իշխանությունների «Արևմտյան Ադրբեջան» ծավալապաշտական նախագծի համատեքստում է։ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին ադրբեջանցիներին Հայաստանից վտարելու մեջ և պահանջում է ապահովել նրանց «վերադարձը»։

Վաղուց արդեն հայտնի է, որ «Արևմտյան Ադրբեջան» նախագծի համար Բաքուն հսկայական միջոցներ է հատկացնում՝ ստեղծելով կառույց, համայնք, հեռուստատեսություն, հրատարակում գրքեր, կազմակերպում համաժողովներ և ցուցադրություններ։ Վերջերս «OC Media»-ն հրապարակել է մի նյութ՝ հղում անելով արտահոսած փաստաթղթերին, նշելով, թե ինչպես է այս նախագիծը ֆինանսավորվում անմիջապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից։

Այսպիսով՝ դատելով այն ինտենսիվությունից, որով աչքի է ընկնում Գանտերը, կարող ենք պնդել, որ նրա՝ նման գործունեությունը պատահականություն չէ, այլ՝ Բաքվի շրջանակների հետ սերտ համագործակցության և համակարգման դրսևորում՝ ուղիղ կամ միջնորդավորված։

«Գեղարդ» վերլուծական

Հետևեք մեզ՝ այստեղ

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ