Մենք դիտարկում ենք նավթի եւ նավթամթերքների՝ Հայաստան արտահանման հնարավորությունը․ Հաջիեւ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը դիտարկում է Հայաստան նավթի եւ նավթամթերքների արտահանման հնարավորությունը, պանելային բանավեճում Դոհայի 23-րդ համաժողովի շրջանակում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Վերջերս Հայաստանի փոխվարչապետն այցելել էր Ադրբեջանի Գաբալայի շրջան։ Եվ նորից դա աննախադեպ իրադարձություն է։ Հայաստանի փոխվարչապետը պաշտոնական այց է կատարել Ադրբեջանի քաղաքներից մեկը, որտեղ նրանք հանդիպել են սահմանազատման հանձնաժողովներում։
Բացի այդ՝ նրանք նաեւ քննարկել են երկու երկրների միջեւ փոխադարձ առեւտրի որոշ ոլորտներ։ Ոլորտներից մեկը, որոնք մենք ներկայում դիտարկում ենք, նավթն է, նավթամթերքների արտահանումը Ադրբեջանից Հայաստան։ Դա եւս աննախադեպ զարգացում է»,- ասել է Հաջիեւը։
Հետևեք մեզ՝ այստեղ



