Վրաստանում ձերբակալել են Գերմանիայի քաղաքացու՝ առանձնապես մեծ չափի թմրանյութով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցները, ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, մեծ չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահեստավորմանը և իրացմանը նպաստելու մեղադրանքով ձերբակալել են Գերմանիայի քաղաքացի Վ.Բ.-ին, ծնված 2002 թվականին, հայտնում է Georgia Online-ը։
Անձնական խուզարկության և մեղադրյալի ժամանակավոր բնակության վայրում կատարված որոնման ընթացքում իրավապահները որպես ապացույց առգրավել են «Մեթադոն» թմրանյութ՝ առանձնապես մեծ չափերով, նախատեսված իրացման համար։
Բացի այդ, առգրավվել են նաև թմրանյութի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։
Հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-կվարտա հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



