Բռնցքամարտի ԱԱ. Ժիրայր Սարգսյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դուբայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ժիրայր Սարգսյանը տպավորիչ հաղթանակ տարավ Կոմորյան կղզիների ներկայացուցիչ Հասանի Բեյն Չեկի նկատմամբ:
Առաջին եւ երկրորդ ռաունդներում բացարձակ առավելություն ունենալով՝ հայ բռնցքամարտիկը երրորդ ռաունդում մրցակցին երկու անգամ նոկդաունի ենթարկեց: Ռինգի մրցավարը կանգնեցրեց մենամարտը եւ հաղթանակը շնորհեց Ժիրայր Սարգսյանին:
Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնության 4-րդ մրցումային օրը հաղթանակով մեկնարկեց նաեւ 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որը 4:1 հաշվով պարտության մատնեց հնդիկ Շուբհամ Շուբհամին:
Քիչ անց աշխարհի առաջնությունում երկրորդ մենամարտը կանցկացնի Արարատ Հարությունյանը (71 կգ ), որը կմրցի Ղազախստանը ներկայացնող Ալբայխան Ժուսուպովի հետ: Հաղթանակի դեպքում Արարատ Հարությունյանը դուրս կգա քառորդ եզրափակիչ:
Առաջին մենամարտում Արարատ Հարությունյանը 5:0 հաշվով հաղթել էր Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարին:
Հետևեք մեզ՝ այստեղ



