Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
ՄՇԱԿՈՒՅԹԵրևանի Կինոյի տանը կայացել է ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ ուժերի սպա, 44-օրյա պատերազմի նահատակ, կապիտան Ռուբեն Պրազյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը, որը կրում է հերոսի անունը՝ «Պրազյանը», վավերագրական ձևաչափով ներկայացնում է նրա ողջ կյանքի պատմությունը՝ մանկության տարիներից մինչև ծառայության ծանր ու պատասխանատու փուլեր։
Ֆիլմի ընթացքում Ռուբեն Պրազյանի բարեկամները, դասախոսները և մարտական ընկերները պատմում են հերոսի մասին, ներկայացնում նրա կերպարը, արժեհամակարգն ու տեսակը։ Ֆիլմում ընդգրկված են նաև Ռուբեն Պրազյանի անձնական արխիվից՝ հենց իր կողմից նկարահանված արժեքավոր կադրեր։
Պրեմիերային ներկա են գտնվել Ռուբեն Պրազյանի զինակից և ծառայակից ընկերները, նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև քաղաքական ու հասարակական գործիչներ։
Ֆիլմը արդեն հասանելի է համացանցում՝ Ռուբեն Պրազյանի հիշատակին նվիրված Youtube-յան ալիքում:
Մանրամասները՝ տեսանյութում.



