Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՔԿԱԳ-ի ո՞ր ծառայությունների արժեքը կավելանա մի քանի անգամ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՔԿԱԳ-ի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների դրույքաչափերի փոփոխություն իրականացնել։ Ահա դրանցից մի քանիսը։ «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել ամուսնալուծության գրանցման ժամկետը լրացուցիչ վճարի դիմաց կրճատելու ծառայության դիմաց սահմանված տուրքը՝ նպատակ ունենալով խթանել ընտանիքի պահպանումը։

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ 18 տարին լրացած անձն իրավունք ունի փոխելու անունը, որը ներառում է անունը, ազգանունը, հայրանունը: Անվան փոփոխման գրանցումը թույլատրվում է առանց այն հիմնավորող պատճառների: Ներկա պահին գործող կարգավորման պարագայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձը կրկնակի դիմում է ներկայացնում՝ փոխելու իր տվյալը՝ կարճ ժամանակ անց վերադառնալով նախկին տվյալին կամ անվան փոխման դիմում է ներկայացնում՝ իր տվյալում փոխելով ընդամենը մեկ տառ: Առաջարկվում է բարձրացնել անվան փոխման համար սահմանված պետտուրքի դրույքաչափը:

Օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ քաղաքացիական կացության ակտային գրանցման համար ներկայացվող փաստաթղթերն առավել շատ ու բազմազան են և ուսումնասիրության տեսանկյունից՝ աշխատատար: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամուսնության պետական գրանցման համար կատարվող աշխատանքի ծավալը և դրան հատկացվող ժամանակը զգալիորեն զիջում է օտարերկրյա պետության քաղաքացիների վերաբերյալ ամուսնության գրանցման համար կատարվող աշխատանքի ծավալին ու տրամադրվող ժամանակին, հետևաբար՝ նպատակահարմար է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ միայն ամուսնացողներից մեկի ՀՀ քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար սահմանել պետական տուրք: Նույն հանգամանքից ելնելով՝ նպատակահարմար է օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու համար բազային տուրքի չափը սահմանել բազային տուրքի երեսնապատիկի չափով, ինչպես նաև՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար սահմանել պետտուրք՝ բազային տուրքի երկուհարյուրապատիկի չափով:

Մյուս կողմից՝ պետության համար ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներում օտարերկրյա քաղաքացիների ներգրավման դեպքերում ևս կբարձրացվեն պետտուրքերը։

Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելու գործառույթը հիմնականում կիրառվում է դիմողի գրանցման և անձը հաստատող փաստաթղթում առկա անհամապատասխանության պարագայում՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ անձի անհատական տվյալները նրա անձը հաստատող փաստաթղթին համապատասխանեցնելու նպատակով: Մինչդեռ, քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կատարելու արդյունքում հաճախ առաջանում է անձը հաստատող փաստաթղթի փոփոխության անհրաժեշտություն: Տվյալ դեպքում անձը կստանա ընտրության հնարավորություն՝ իր վերաբերյալ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ իր տվյալները համապատասխանեցնելու անձը հաստատող փաստաթղթին (փոփոխություն կատարելու գործառույթի միջոցով), որի համար կսահմանվի պետտուրք՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով: Մյուս դեպքում անձը կունենա իր կողմից ներկայացվող փաստաթղթերի հիմքով իր վերաբերյալ կատարված ակտային գրանցման մեջ ուղղում կամ լրացում կատարելու հնարավորություն՝ անհրաժեշտության դեպքում կատարված ուղղմանը համապատասխան փոխելով իր անձը հաստատող փաստաթուղթը։ Նշված ծառայության համար պետտուրքը սահմանված է բազային տուրքի հնգապատիկի չափով:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետական վկայականի կրկնօրինակը հանդիսանում է էլեկտրոնային փաստաթուղթ, որի կորստի դեպքում այն էլեկտրոնային եղանակով դիմողին կրկին տրամադրվում է անվճար։ Ըստ նախարարության՝ նպատակահարմար է վկայականի կրկնօրինակի տրամադրման համար սահմանված պետտուրքի դրույքաչափը սահմանել բազային տուրքի յոթնապատիկի չափով: Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար կսահմանվի պետտուրք՝ բազային տուրքի հնգապատիկի չափով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըՍամվել Կարապետյանը կալանավորվել է մեր պետականությունը պաշտպանելու և մեզ պարտադրվող սահմանադրությունը մերժելու համար․ Իրինա Յոլյան Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԼուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Այս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք Չալաբյան