ՀԱԹ-ում գիշերը թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են 17-ամյա երկու աղջիկներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի և Ոստիկանության Գվարդիայի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։
Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։
Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



