Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 29-ամյա Գոհար Մանուկյանի նկատմամբ, ով Ն. Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր դեկտեմբերի 5-ին՝ Երևանի Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշում է կայացրել մերժել քննիչի միջնորդությունը, սակայն Գ. Մանուկյանի նկատամբ կիրառվել է գրավ՝ 10 միլիոն դրամի չափով և տնային կալանք: Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ՝ այստեղ



