Ավելի քան 150 ռուսաստանցի զբոսաշրջիկներ չեն կարողանում լքել Հայաստանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանցի զբոսաշրջիկները չեն կարողացել մեկնել Հայաստանից եղանակային պայմանների պատճառով և ժամեր են անցկացրել օդանավակայանում, հաղորդում է Life-ը՝ հղում անելով Shot-ին։
Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ ռուսաստանցիները պետք է գիշերը մեկնեին Երևանի օդանավակայանից, սակայն օդի աղտոտվածության պատճառով նրանց Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև ժամը 19:00-ն։ Մինչդեռ, ավիաընկերության աշխատակիցները, ենթադրաբար, չեն կարողացել կապ հաստատել ուղևորների հետ։
«Ռուսաստանցիների խոսքով՝ աշխատակիցները յոթ ժամ սնունդ կամ ջուր չեն տրամադրել և կապի դուրս չեն եկել», - հաղորդում է հրատարակությունը։
Որոշ ժամանակ անց ավիաընկերության ներկայացուցիչները կոչ են արել ուղևորներին լքել օդանավակայանը և խոստացել են տրամադրել շքեղ հյուրանոցային համարներ։
Ավելի քան 150 ռուսաստանցի սպասում է իրենց տուն վերադարձին. նրանց չվերթը ուշացել է 16 ժամով։ Ուղևորները արդեն բողոքներ են ներկայացրել համապատասխան մարմիններին ավիաընկերության գործունեության վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



