Մերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել. Մարիաննա Ղահրամանյան
ԲԼՈԳ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում ամենաարագ զարգացող շարժումն է, և որոշ մարդիկ վախեցած են դրանից, և դա հասկանալի է։
Մերձիշխանական Արարատ նյուզը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել «Մեր ձևով» ժողովրդական շարժման գործունեության վերաբերյալ, հետո միայն կապվել ինձ հետ։
Ինչպես փոխանցեցի լրագրողին, շարժումը դինամիկ աճ է գրանցում, մեր հրապարակած վերջին տվյալներով, շարժմանը միացած կամավորականների թիվը հատել է 12 հազարը ու այս միտումը շարունակվում է։
Տեսականորեն, այս ծավալի տեղեկատվության մշակման ընթացքում բացառված չէ տեխնիկական վրիպակը, բայց ճանաչելով այս իշխանությունների և նրանց սպասարկող հարթակների գործելաոճը, ամենևին չեմ բացառում հատուկ բեմադրված սցենարը` իբրև թե դժգոհ քաղաքացու մասնակցությամբ։
Ի դեպ, Տաշիր բարեգործական հիմնադրամի գեղեցիկ նախապաձեռնությամբ մտահոգ խմբագրությանը ևս հրավիրել ենք Տաշիր Արենա` դիտելու Հայաստանում նախադեպը չունեցող գունեղ շոուն։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



