Գողության դեպք՝ Երևանում․ շինանյութի խանութի սեղանից գողացել են խողովակներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 6-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի 27/7 հասցեում գործող շինանյութի խանութից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Հ․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 17։40-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, նշված հասցեում գործող շինանյութի խանութի դիմացի սեղանից գողացել են խողովակներ՝ պատճառելով 250 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



