Տատիկը մի քանի ամիս ծեծել է թոռնիկին՝ դաստիարակչական նպատակներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Յարոսլավլի մարզի Նեկրասովսկի շրջանում քրեական գործ է հարուցվել 52-ամյա կնոջ դեմ։ Տատիկը/խնամակալը կասկածվում է իր անչափահաս թոռնուհուն խոշտանգելու մեջ, հայտնում է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային քննչական կոմիտեն ։
Դպրոցի ուսուցիչները 15-ամյա աղջկա մարմնի վրա ծեծի հետքեր են հայտնաբերել և դիմել են ոստիկանություն: Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ երեխային երեք ամիս ծեծի է ենթարկել տատիկը, որը նաև նրա խնամակալն էր: Հարցաքննության ժամանակ կասկածյալը հաստատել է ծեծի փաստը՝ բացատրելով, որ դրանք նպատակ ունեին «ազդել իր թոռնուհու վարքագծի վրա»:
Հարուցվել է քրեական գործ՝ խոշտանգումների հատկանիշներով, աղջկան հեռացրել են ընտանիքից և փոխանցել այլ հարազատների մոտ։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



