Արցախի հարցը լուծված չէ՝ միջազգային իրավունքին համարժեք լուծում պետք է ստանա. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն էր, և ես պատիվ ունեցա ելույթ ունենսլու Արցախի Ազգային Ժողովի կողմից կազմակերպված լսումներում, ներկայացնելով մեր ծրագրային մոտեցումներն Արցախ հայության հավաքական վերադարձի վերաբերյալ:
Մեզ համար Արցախը հայկական հայրենիքի անքակտելի մաս է, այն նորից պետք է դառնա հայկական, իսկ Արցախի մեր հայրենսկիցների հիմնարար իրավունքները, որոնք ճնշվել են թշնամական բիրտ ուժով, պետք է նորից վերականգնվեն իրենց լրիվ ծավալով: Սա ապագա տարիների և գուցե տասնամյակների համախմբված և համառ աշխատանք է պահանջում, բայց մեր հազարավոր հերոս նահատակների հիշատակի առաջ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք շարունակել և ավարտին հասցնել նրանց սկսած գործը:
Մինչ այդ, կիսվում եմ իմ երեկվա խոսքով, այն ձեզ հետ միասին գործի վերածելու անխախտ վճռականությամբ:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



