Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամ ազատ չեն արձակի. փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին մերժել են վաղաժամ ազատելու համար ներկայացված միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

«Ոչ մի հիմք չկար մերժելու համար, քանի որ Վոլոդյա Ավետիսյանը ոչ մի խախտում թույլ չէր տվել ազատազրկման ընթացքում: Մերժման որոշումը դեռ չեմ ստացել, ստանալուց հետո ավելի պարզ կլինի, թե կոնկրետ ինչու են մերժել նրան»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վոլոդյա Ավետիսյանը հնարավոր է վաղաժամ ազատ արձակվի, քանի որ լրացել է նրա պատժի կրման 1/3-ը, որից հետո քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան պետք է միջնորդություն ներկայացնի հանձնաժողովին պայմանական վաղաժամ ազատ արձակելու համար:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը, մի մասը պարտքով, մի մասը դրամահավաքի գումարներով  վճարել է 2000 դոլար տուգանքը, որը դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվեր Ավետիսյանների ընտանիքից հօգուտ պետբյուջեի:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել էին Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը։

Զինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին