Երևան-Սևան ավտոճանապարհին 50-ամյա վարորդը «Opel Vectra»-ով մահացու վրաերթ է ենթարկել կին հետիոտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Խաչատուր Մ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ,պարզվում է մահացածի ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



