Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում հրապարակվեց Թրամփի վարչակազմի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ոչ միայն նշանավորում է ամերիկյան ռազմաքաղաքական մտածողության հերթական շրջադարձը, այլև հստակ արտացոլում է ժամանակակից աշխարհաքաղաքական դինամիկան և գլոբալ հարթակում Վաշինգտոնի դերի ու առաջնահերթությունների վերաիմաստավորումը։

Այս ռազմավարության հիմքում դրված է «America First» սկզբունքը, որն այս անգամ դրսևորվում է առավել համակարգված, կանխատեսելի և գործնական մեխանիզմներով։ Նոր փաստաթուղթը առանձնանում է իր ընդգծված շեշտադրումների, արտաքին քաղաքականության կառուցվածքային ուղղությունների, տարածաշրջանային գերակայությունների և աշխարհաքաղաքական մրցակցության նոր տրամաբանության ձևակերպմամբ։

Նախևառաջ, ռազմավարության առանցքում դրված է ամերիկյան ռազմական գերազանցության, տնտեսական գերակայության և Արևմտյան կիսագնդում անվիճելի ազդեցության վերականգնման ու պահպանման խնդիրները։ Թրամփի վարչակազմն այս անգամ հիմնարար կարևորություն է տալիս ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային զսպման ուժի զարգացմանը, նոր սերնդի հրթիռային պաշտպանական համակարգերի ստեղծմանը, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթի» (Golden Dome) համակարգի գաղափարի առաջմղմանը, որը պետք է ապահովի երկրի լիարժեք պաշտպանությունը ժամանակակից սպառնալիքներից՝ ներառյալ հրթիռային և անօդաչու համակարգերից։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը պատրաստ է տեխնոլոգիական թռիչքի և ռազմական ինովացիաների դարաշրջանի՝ միաժամանակ վերաիմաստավորելով իր ավանդական դաշնակցային համակարգերի դերը՝ առավելապես շեշտելով սեփական ինքնաբավությունն ու գերակայությունը։

Տնտեսական քաղաքականության ոլորտում ռազմավարությունն ամրապնդում է հարկային նվազեցումների, ապակարգավորումների և առաջավոր տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկ նորարարությունների, կենսատեխնոլոգիաների խթանման միջոցով ԱՄՆ-ի մրցակցային առավելության պահպանումը։

Ռազմավարության մեջ կենտրոնական է ամերիկյան բարեկեցության ու տնտեսական անվտանգության բազայի ամրապնդումը՝ որպես ռազմական և դիվանագիտական լծակների արդյունավետ կիրառման նախապայման։ Նոր ռազմավարությունը շեշտում է, որ ԱՄՆ-ը չի կարող ապահովել արտաքին անվտանգություն՝ առանց տնտեսական ինքնաբավության, գլոբալ մատակարարման շղթաներում գերիշխող դիրքի և ներդրումային ներգրավվածության նոր մակարդակի։ 2030 թվականը ռազմավարության մեջ նշվում է որպես նպատակային կետ՝ ամերիկյան երկարաժամկետ տնտեսական կենսունակության համար, որտեղ առկա է տնտեսական քաղաքականության ու անվտանգության անքակտելի կապը։

Տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից փաստաթուղթը արմատապես վերաֆորմատավորում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ուշադրության առանցքները։

Արևմտյան կիսագնդում ամերիկյան գերակայության վերականգնումը հիմնավորվում է Մոնրոյի դոկտրինի սկզբունքներով՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը վճռական է նորից դառնալ տարածաշրջանի անժխտելի առաջնորդը։ Այստեղ շեշտը դրվում է նավատորմի և ծովային անվտանգության ուժերի դերի մեծացման, դաշնակից կառավարությունների աջակցման և Արևմտյան կիսագնդի ռեգիոնալ անվտանգության համակարգերի վերակենդանացման վրա։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առումով նոր ռազմավարությունը ճանաչում է տարածաշրջանի աճող նշանակությունը, սակայն զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների մոտեցումներից։ Չինաստանի նկատմամբ ռազմավարությունը կառուցված է տնտեսության առաջնահերթության, փոխշահավետ առևտրի, փոխադարձության և երկարաժամկետ տնտեսական մրցակցության վրա՝ խուսափելով բացահայտ «թշնամու» պիտակավորումից։ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները դիտարկվում են ոչ թե որպես գաղափարախոսական կամ անմիջական ռազմական հակամարտության հարթակ, այլ ավելի շատ տնտեսական, տեխնոլոգիական մրցակցության հարթությունում։ Մյուս կողմից՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում շեշտը դրվում է Թայվանի շուրջ դաշնակիցների՝ հատկապես Հնդկաստանի հետ համագործակցության զարգացման վրա, բայց առանց Չինաստանի հետ ուղիղ ռազմական բախման նախադրյալների ստեղծման։ Այս մոտեցումը տարբերվում է նախորդ ռազմավարություններից, որոնք հաճախ Չինաստանին ներկայացնում էին որպես առանցքային ռազմավարական սպառնալիք, իսկ այժմ առաջնահերթությունը տրվում է տնտեսական ոլորտում մրցակցության կարգավորմանը։

Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված քաղաքականության մեջ ռազմավարությունը ընդգծում է, որ Ուկրաինայի ճգնաժամի լուծումը կարևոր է ԱՄՆ շահերի համար, սակայն այս հարցում Թրամփի վարչակազմը առավել կոշտ քննադատություն է ուղղում եվրոպացի դաշնակիցների հասցեին, քան Ռուսաստանի։ Միացյալ Նահանգներն ընդգծում է, որ ձգտում է բանակցային ճանապարհով արագ լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածությունը։ Ամերիկյան կողմը նախանշում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր պատրաստակամությունը՝ թերևս փորձելով թույլ չտալ, որ Ռուսաստանը նետվի Չինաստանի «գիրկը»։

Միաժամանակ, ստեղծվում է այն տպավորությունը, որ ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել իր անմիջական ներգրավվածությունը եվրոպական անվտանգության հարցերում՝ պատասխանատվության ավելի մեծ մասը դնելով դաշնակիցների վրա և պահանջելով իրական բեռի բաշխում։ Սա դրսևորվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության ծախսերի ավելացման մասին պահանջներով, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի անվտանգության երաշխավորի ավանդական դերի որոշակի վերանայումով։

Նոր ռազմավարության կարևորագույն տարրը դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ հարաբերությունների վերաիմաստավորումն է։ Այստեղ ամերիկյան աջակցությունը պայմանավորվում է բեռի համաչափ բաշխման, արտահանման վերահսկողության և նպատակային խթանների տրամադրման սկզբունքներով, այլ ոչ թե լայնածավալ և անվերապահ պարտավորություններով։ Սրանով Թրամփի վարչակազմը ակնհայտորեն փորձում է նվազեցնել ԱՄՆ-ի վրա ընկնող ֆինանսական և ռազմական բեռը, խրախուսել դաշնակիցներին ավելի ակտիվ մասնակցություն ու պատասխանատվություն ստանձնել՝ միաժամանակ ամրապնդելով ամերիկյան ազգային շահերի գերակայությունը։

Սա զգալիորեն տարբերվում է նախորդ վարչակազմերի բազմակողմ և գլոբալ պարտավորություններին կողմնակից մոտեցումներից, որտեղ ԱՄՆ-ը հաճախ հանդես էր գալիս որպես միջազգային անվտանգության համակարգի առանցքային հովանավոր։ Այսպիսով, Վաշինգտոնը կարծես թե հրաժարվում է «համաշխարհային ոստիկանի» իր դերակատարությունից՝ փորձելով նվազեցնել իր ներգրավվածությունն այլ տարածաշրջաններում։

Անվտանգության ոլորտում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միջուկային զսպման քաղաքականությանն ու նորագույն պաշտպանական տեխնոլոգիաների ներդրմանը։ ԱՄՆ-ը շեշտադրում է, որ իր միջուկային և հրթիռային պաշտպանական կարողությունները պետք է շարունակաբար արդիականացվեն, որպեսզի մնան աշխարհում աննախադեպ։ «Ոսկե գմբեթի» ծրագիրը, որին առանձին հատված է հատկացված ռազմավարությունում, ենթադրում է հզորացված հակահրթիռային պաշտպանություն՝ նորագույն ռադարների, արհեստական բանականության և ավիացիոն միջոցների համադրմամբ, որը պետք է ԱՄՆ-ին դարձնի բեկումնային պաշտպանական համակարգերի առաջատար։

Սոցիալական և ներպետական անվտանգության տեսանկյունից ռազմավարությունը ամրապնդում է սահմանների վերահսկողության, թմրանյութերի դեմ պայքարի և ներգաղթի վիճակագրության խստացման առաջնահերթությունները՝ մասնավորապես Արևմտյան կիսագնդում։ Սա միտված է ամերիկյան հասարակության համախմբմանը և ներքին անվտանգության ամրապնդմանը՝ հաշվի առնելով, որ ժամանակակից սպառնալիքները հաճախ չեն ճանաչում սահմաններ և պահանջում են նորարարական, ինտեգրացված պատասխաններ։

Տեխնոլոգիական գերազանցությունը ևս ռազմավարության առանցքային տարրերից է։ ԱՄՆ-ը նպատակ ունի առաջատար մնալ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, կենսատեխնոլոգիաների և էներգետիկ նորարարությունների ոլորտներում՝ ինչպես պետական ներդրումներով, այնպես էլ մասնավոր հատվածի խրախուսմամբ։

Թրամփի վարչակազմը շեշտում է, որ տեխնոլոգիական գերակայությունը ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչ է, ինչը ենթադրում է արտահանման վերահսկողության խստացում, ռազմավարական ոլորտներում ինքնաբավություն և միջազգային չափորոշիչների ձևավորման գործընթացում ամերիկյան դիրքերի ուժեղացում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում