Մեսիի 21-մետրանոց արձանը՝ Հնդկաստանում․ աշխարհի չեմպիոնը կմասնակցի բացմանը (տեսանյութ)
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ցուցադրել են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի 21-մետրանոց արձանը։
«Բարսելոնայի» լեգենդը դեկտեմբերի 13-15-ը կլինի Կալկաթայում, Ահմեդաբադում, Բոմբեյում եւ Նյու Դելիում։
Արձանի բացման ժամանակ Մեսին կլինի Կալկաթայում, սակայն միջոցառմանը կմասնակցի տեսակապի միջոցով անվտանգության նկատառումներից։ Միջոցառմանը Կալկաթայի ստադիոնում կմասնակցի 70 հազար ֆուտբոլասեր։
Մեսիի արձանը կտեղադրվի լեգենդար արգենտինացի, աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի արձանի հարեւանությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



