Դեյան Ստանկովիչը կստանձնի «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզչի պաշտոնը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբ մասնագետ Դեյան Ստանկովիչը կստանձնի Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է SportSport-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի մանրամասները։
Սպասվում է, որ բելգրադյան ակումբը ներկայիս գլխավոր մարզիչ Վլադան Միլոևիչի հեռանալու մասին կհայտարարի դեկտեմբերի 20-ին՝ Սերբիայի առաջնության 20-րդ տուրի «Մլադոստի» դեմ խաղից հետո։
18 տուրից հետո թիմը վաստակել է 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Պարտիզանին» զիջելով 5 միավորով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին 47-ամյա Ստանկովիչը հեռացվել էր մոսկովյան «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Նա ռուսական ակումբը գլխավորում էր 2024 թվականի ամռանից։
Ստանկովիչը նախկինում արդեն մարզել է «Ցրվենա Զվեզդան» (2019-2022 թթ․)։ Ակումբի հետ նա երեք անգամ անընդմեջ դարձել է Սերբիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը։
Հետևեք մեզ՝ այստեղ



