Բուժքույրը տասնյակ հիվանդների վարակել է ՄԻԱՎ-ով և հեպատիտով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանատորիայի բուժքույրը դատապարտվել է մարդկանց ծանր հիվանդություններ վարակելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» -ն՝ հղում անելով Կաբարդինո-Բալկարիայի դատական համակարգի մամուլի ծառայությանը։
Կնոջ գործողությունները բացահայտվել են հաստատության ստուգումից հետո: Աշխատակիցները օգտագործել են ոչ ստերիլ բժշկական պարագաներ, վերօգտագործել են միանգամյա օգտագործման իրեր և թույլ տվել այլ խախտումներ:
«Արդյունքում 71 հիվանդ վարակվել է սուր վիրուսային հեպատիտ C-ով, և գրանցվել է ՄԻԱՎ վարակի հինգ դեպք», - ասվում է հրապարակման մեջ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սանիտարահամաճարակային կանոնակարգերի խախտման վերաբերյալ։ Մեղադրյալների թվում են գլխավոր տնօրենը, բժիշկը և բուժքույրը։ Բուժքույրը նաև մեղադրվում է մեկ այլ անձի ՄԻԱՎ-ով վարակելու մեջ։
Դատարանը կնոջը դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որը նա կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում: Նրա դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել:
Մնացած մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, քանի որ վաղեմության ժամկետը լրացել էր։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



