Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա աշխատանքայն այցի ընթացքում հնչեցրած հայտարարությանը թեպետ արդեն անդրադարձել ենք,սակայն այն, իր ողջ խորքային վտանգավորությամբ, պահանջում է առավել դետալիզացված մոտեցում: Ինչի՞ մասին է խոսքը:

Հիշեցնենք՝ Փաշինյանն առաջարկեց Ալիևին, որպեսզի նա վերջ տա «Արևմտյան Ադրբեջանի» և դրա հետ շաղկապված խոսույթին՝ փոխարենը խոստանալով փակել Արցախ հայության վերադարձի իրավունքի արծարծման հարցը: Եթե ավելի պարզ, ապա Փաշինյանը առաջարկում է այդ հարցերի «հայելային» հետքաշում անել, հրաժարվել նշված հարցերը բարձրացնելուց: Բայց ի՞նչ է սա՝ առաջա՞րկ, թե՞ հմուտ փոխանցում նույն Ալիևին: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, ինչն, ի դեպ, ընդգծում են նաև բազմաթիվ փորձագետներ, որ Փաշինյանն այդպիսով ոչ միայն հավասարության նշան է դնում միանգամայն տարբեր խնդիրների ու հարցերի միջև, այլև ուղղակիորեն լեգիտիմացնում է Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջանի» (Բաքվի բռնապետն այդպես է անվանում ժամանակակից ՀՀ-ն) ու դրա հետ կապված հարցերի արծարծումը միջազգային քաղաքական ասպարեզում:

Ըստ այնմ, սա ոչ այնքան առաջարկ է երևակվում (թող որ՝ անհեթեթ, անընկալելի առաջարկ), որքան ավելի շատ նմանվում է հմուտ «փոխանցման»: Այսինքն, Փաշինյանն ու Ալիևը «փոխանցումներով» խաղում են:

Սկսենք նրանից, որ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը կամ ավելի ճիշտ՝ նախագիծը Ալիևի կամ Ադրբեջանի կողմից մշակված պետական ծրագիր է: Այն իրականացվում է պետականորեն, ադրբեջանական պետական միջոցների ու ռեսուրսների ներգրավմամբ, հանգամանորեն ստրուկտուրիզացված դրսևորումներով («արևմտյան ադրբեջանցիների» խորհուրդ, համանուն հեռուստաընկերություն, Ադրբեջանի խորհրդարանի ներգրավում և այլն):

Իսկ ֆիզիկական բնաջնջման և ուժի սպառնալիքի պայմաններում բռնագաղթած արցախցիների՝ հազարամյակներով հայկական Արցախ վերադարձի անկապտելի իրավունքը Հայաստանի, իմա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ոչ մի հարթակում, ոչ մի տարբերակով չի բարձրացնում, չի պաշտպանում, հետամուտ չի լինում: Ավելին, Փաշինյանի իշխանությունը ամենակոպիտ ու անընդունելի, ամենից հակաժողովրդավարական ու ռեպրեսիվ մեթոդներով ուղղակիորեն հալածում է այն գործիչներին, այն ազգային կառույցները, որոնք բարձրացնում են այդ հարցը: Չմոռանանք, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավանքն ու այլանդակ «բառապաշարով» ատելության քարոզն սկսվեցին այն բանից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը Բեռնում (Շվեյցարիա) ունեցած ելույթում ընդգծեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության և Արցախի հայության՝ վերադարձի իրավունքի մասին: Ի դեպ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Շվեյցարիայի բողոքական եկեղեցին «Կրոնական ազատություն. հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովն էլ կազմակերպել էին Գարեգին Երկրորդի առաջարկով:

Սա է Փաշինյանի իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու պատճառներից մեկը: Բայց չշեղվենք:

Պարզապես ընդգծենք նաև ակնհայտ տարբերությունը. այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» հարցը ադրբեջանական իշխանությունները բարձրացնում են պետականորեն, պետական ամենաբարձր մակարդակով: Իսկ Արցախի հայության վերադարձի իրավունքի հարցը եթե միջազգային հարթակներում հնչում էլ է, ապա բացառապես հասարակական, ոչ իշխանական ընդդիմադիր շրջանակների (օրինակ՝ ՀՅԴ Հայ դատի կառույցներ), օտարերկրացի գործիչների (օրինակ՝ ԱՄՆ սենատորներ) ջանքերով: Զգացեք տարբերությունը, ինչպես ասվում է: Փաշինյանը գործնականում առաջարկում է հրաժարվել մի բանից, որի մասին ինքը ծպտուն չի էլ հանում:

Իսկ «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն, մեծ հաշվով, արդի քաղաքական հարթության վրա չկա: Չկա ո՛չ պատմագիտական կամ պատմական, ո՛չ էլ քաղաքական ու քաղաքագիտական առումներով: Եթե կա էլ, ապա դա հաստատ այն չէ, ինչ նկատի ունեն Ալիևն ու ադրբեջանական հակահայ վարչախումբը: Արևմտյան Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության օսթաներից (նահանգ կամ մարզ) մեկն է, որը գտնվում է ԻԻՀ հյուսիս-արևմուտքում, և այն, բնականաբար, ոչ մի կապ չունի ժամանակակից Հայաստանի, առավել ևս՝ Ալիևի նկատի ունեցած ու մոգոնած «Արևմտյան Ադրբեջանի» հետ:

Այնպես որ, երբ Ալիևը հայտարարություններ է անում իր քաղաքացիների՝ «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» վերաբերյալ, դա ուղղակիորեն շանտաժ է՝ Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանցիներով հեղեղելու կամ գրավելու նպատակով: Իսկ Նիկոլ Փաշինյանը գործնականում տեղի է տալիս այդ ճնշումներին և ուղիղ հակադարձելու փոխարեն սկսում է խոսել... բռնագաղթեցված արցախցիների վերադարձի իրավունքի հարցը առմիշտ փակելու մասին:

Ի դեպ, ոչ միայն պատահական չէր, այլև օրինաչափ էր Փաշինյանի ռեպրեսիվ մարմինների կողմից օրերս իրականացված հարձակումը Երևանում ԼՂՀ ներկայացուցչության շենքի վրա ևս: Դա, նկատենք, տեղի ունեցավ ճիշտ հաջորդ օրը այն բանից հետո, երբ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի Սահմանադրության օրը, այնտեղ տեղի ունեցան լսումներ՝ ԼՂՀ խորհրդարանական ուժերի, ԼՂՀ ԱԺ նախագահի, Արցախի հասարակական, քաղաքական շրջանակների, գործիչների մասնակցությամբ:

Այդ լսումներում արծարծվող հիմնական թեման այն էր, որ Արցախի հայության վերադարձի իրավունքը անբեկանելի է, եթե կուզեք՝ անկապտելի: Իսկ հաջորդ օրը փաշինյանական իշխանության խուզարկողները ներխուժեցին ԼՂՀ ներկայացուցչության շենք...

Ինչ վերաբերում է Արցախի հայության՝ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքին, ապա այդ մասին խոսում են բազմաթիվ ուժեր ու գործիչներ: Արդեն նշվածներից բացի, այդ հարցը պարբերաբար արծարծում է «ՀայաՔվեի» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը: Այդ հարցին հետամուտ են ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ բազմաթիվ ներկայացուցիչներ, հասկանալի է՝ Արցախի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավորներ (հատկապես «Արդարություն» խմբակցությունից):

Եվս մեկ էական նրբերանգ. նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին, կհիշեք, իրեն բնորոշ հնչերանգով ասում էր, թե ինքն արցախցիների վարչապետը չէ, արցախցիներից ընտրություններով ստացած մանդատ չունի և չի կարող որոշումներ կայացնել՝ Արցախի վերաբերյալ: Դա, իհարկե, չխանգարեց, որ նա Պրահայում հայտարարի, թե Արցախը ադրբեջանական տարածք է: Բայց հիմա ումի՞ց, ո՞ր արցախցուց է մանդատ ստացել, որ շրթունքի մի երկու շարժումով փակում է Արցախի հայության՝ բազմահազարամյա բնօրրան վերադառնալու իրավունքի հարցը: Ոչ մեկից: Փաշինյանն իրավասու չԷ նման որոշումներ կայացնելու կամ Արցախի հայության անբեկանելի իրավունքը սակարկման առարկա դարձնելու:

Ըստ որում, նկատենք, Հայաստանի փաշինյանական իշխանությունների կողմից Արցախի հայության ու ԱՀ պահպանված ինստիտուտների դեմ այս ռեպրեսիաների, ձերբակալությունների, ճնշումների, խուզարկությունների պայմաններում մի «գեղեցիկ օր» կարող է ստացվել այնպես, որ արցախցիները մեկ այլ երկրում վտարանդի իշխանություն ձևավորեն: Ու դա համազգային խայտառակություն կլինի. Հայոց պետության գոյության պարագայում հայության մի հատվածի շահերը պաշտպանող վտարանդի կառավարությունը, փաստորեն, հայկական հողի վրա տեղ չի ունենա, այլ կգործի օտար երկրում:

Դեռ այդ խայտառակ կետին չենք հասել, բայց ընթացքը, ցավոք, այդ ուղղությամբ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբԲուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ Միջազգային լարվածության ֆոնին՝ Պուտինը կարևոր ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրեր