Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրների 90%-ը լուծված է. ԱՄՆ պաշտոնյա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրների 90%-ը լուծվել է, և անվտանգության երաշխիքները բանակցությունների գլխավոր ուղղությունենրից մեկն են եղել, հայտնում է Sky News-ը:
Պաշտոնյայի խոսքով՝ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանին կարող է համոզել ընդունել Ուկրաինային տրամադրված 5-րդ հոդվածի նման երաշխիքները։ Սա վերաբերում է ՆԱՏՕ-ի այն սկզբունքին, որ ՆԱՏՕ-ի մի անդամի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա։
ԱՄՆ պաշտոնյան հավելել է, որ վերջին բանակցություններից հետո առաջընթաց է նկատվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունների մեղմացման գործում, և տարածքային հարցերի շուրջ քննարկումները խորանում են։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը բաց կլինի Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու համար, և որ ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանը կընդունի համաձայնագրով նախատեսված երաշխիքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



