Երևան, 25.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են ձերբակալում 37-ամյա տղամարդուն, ով կյանքից զրկել էր ծնողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գյումրիում` հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սեփական տանը կյանքից զրկել է իր ծնողներին. քրեական ոստիկանները օպերատիվորեն վնասազերծել են նրան ու տեղափոխել ոստիկանություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Շիրակի մարզի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ բացել են դուռը և ներսում հայտնաբերել մահացածների մարմինները: 

Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Արթուր Մնոյանի և Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին

«Քիչ առաջ տեսանք, թե ինչպես ոստիկաններն ու պարեկները եկան, տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց՝ ի՞նչ էին ման գալիս՝ չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին, տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել՝ դանակի մի քանի հարվածներով: Ճիտն ասած՝ ցավալի դեպք է, բայց լավա՝ ոստիկանները շուտ եկան էդ հոգեկան խնդիրներ ունեցող Նարեկին տարան, վստահ ենք՝ եթե մի քիչ ուշանային, չէր բացառվում, որ նա կարող է էլի մարդկանց սպաներ:

7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում»:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են սպանություն կատարողի մայրը՝ 63-ամյա Ն. Ավդալյանը և հայրը՝ 64-ամյա Ս. Ադամյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում է31-ամյա կինը տանջել է 4-ամյա աղջկանԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Մայիսի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն գազ չի լինելու Mastercard և Visa քարտերը պետք է հեռանան ռուսական շուկայից. ՌԴ ԿԲ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Գնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանՃակատագրական հայտարարությունԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԻտալիան Եվրամիությունից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ներքին անվտանգության նախարարի դեմ Վթար․ որ հասցեներում ջուր չի լինի Արամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ Ինչպես կսկսվի ամռան եղանակըՄայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԴատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտնաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնուն Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Մեդվեդև Հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 29 մասնակիցները Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ Ծառուկյան27-ամյա կինը պնդում է, որ սուրճի պատճառով երեխան uևամnրթ է ծնվելՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՀՀ ՊՆ-ն զգուշացնում է Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ ԾառուկյանԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի «Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Ավանդական արժեքներից հրաժարումը տանում է ոչ թե դեպի ազատություն, այլ դեպի քաոս Ոսկու հանքի փլատակների տակ 28 մարդ է մնացելԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱպարան-Քուչակ հատվածում բախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա զnh Անվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը