Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասավ 93-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայվան կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը, վերջին տվյալներով՝ արդեն 93 Է, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Sina պորտալին: Ավելի վաղ հաղորդվել Էր 87 զոհերի մասին:
Երկրաշարժի հետեւանքով վիրավորվել Է 559 մարդ, ընթանում են եւս 31 մարդու որոնումները: Զոհերի մեծ մասի մարմինները փրկարարները գտել են Թայնան քաղաքի 17-հարկանի շենքի փլվածքների տակ: Թայվանի դատախազությունը կալանավորել Է Golden Dragon Building-ի՝ 17-հարկանի շենքի կառուցող ֆիրմայի ներկայացուցիչներին:
Փետրվարի 5-ին Թայվան կղզու հարավային մասում տեղի Է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 23:57-ին (տեղական ժամանակով շաբաթ օրվա 03:57-ին) Յույցզին քաղաքից 25 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Երկրաշարժից առանձնապես տուժել Է Թայնան քաղաքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



