Օլանդը կարեւորել Է նորանշանակ ԱԳ նախարար Էյրոյի փորձառությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախկին վարչապետ Ժան Մարկ Էյրոն, որն զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իր փորձի շնորհիվ կկարողանա արագորեն ներգրավվել աշխատանքում: Այդ մասին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ֆրանսիայի նախագահը փետրվարի 11-ին վերադասավորումներ է կատարել Մանուել Վալսի կառավարությունում: Դրանցից առավել կարեւորը դարձել է նախկին վարչապետ Ժան Մարկ Էյրոյին արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարի պաշտոնում նշանակելը: Այդ պաշտոնում Էյրոն փոխարինել է Լորան Ֆաբիուսին, որը պետք է գլխավորի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը: Էյրոն, որի 66-ամյակը լրացել է հունվարի 25-ին, Օլանդի առաջին վարչապետն էր եւ կառավարությունը գլխավորել է շուրջ երկու տարի՝ 2012 թվականի մայիսից մինչեւ 2014 թվականի ապրիլ:
«Ինչո՞ւ ես ընտրեցի Ժան Մարկ Էյրոյին: Նրա փորձի համար: Նա եղել է վարչապետ, նա կլինի արտաքին գործերի լավ նախարար, նա տեղյակ է ընթացիկ գործերին: Ես չեմ ցանկանում րոպե իսկ կորցնել արտաքին գործերի նոր նախարար պատրաստելու համար: Ես նաեւ Ժան Իվ լե Դրիանին պահեցի պաշտպանության նախարարի պաշտոնում, քանի որ նա մյուսներից ավելի լավ է տեղյակ ընթացիկ խնդիրներին»,- ասել է Օլանդը TF1 եւ France 2 հեռուստաալիքների եթերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



