ՄԱԿ-ը հաստատել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Հայաստանը կողմ է քվեարկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Պաղեստինի անկախ պետության ստեղծումը, վերահաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևով: Փաստաթուղթը դրվել է քվեարկության և լայն աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից։
«Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը» վերնագրով բանաձևի նախագիծը պատրաստվել է յոթ պետությունների կողմից: Փաստաթուղթը ներկայացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։
Բանաձևի օգտին քվեարկել է 164 պետություն, այդ թվում՝ Հայաստանը: Ութ երկիր, այդ թվում՝ Իսրայելը և Միացյալ Նահանգները, քվեարկել են դեմ: Եվս ինը երկիր ձեռնպահ է մնացել։
Բանաձևի տեքստում ընդգծվում է տարածաշրջանի բոլոր պետությունների՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում անվտանգ գոյության և խաղաղ համակեցության իրավունքը։
Միևնույն ժամանակ, փաստաթուղթը վերահաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ներառում է Պաղեստինի անկախ և ինքնիշխան պետության ստեղծումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



