Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կային բազմաթիվ «փաստաթղթեր», որոնք իրենցից փաստաթուղթ չէին ներկայացնում։ Դրան գումարած՝ ուղղակի զավեշտալի է, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է իր ընտանեկան թերթում 2008 թ. հրապարակված կամ ամերիկյան Պետդեպի կողմից հովանավորված «Ազատություն» ռադիոկայանի կողմից պատրաստված նյութը ներկայացնել որպես պաշտոնական փաստաթուղթ։ Այնպես որ, այդտեղ ոչ բոլորն էին փաստաթղթեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ զրույցի սկզբում առաջարկում ենք անդրադառնալ կառավարության հրապարակած՝ ԼՂ բանակցային փաթեթին։

Ընդգծում է՝ ներկայացված փաստաթղթերը և ապացույցները լիարժեք չէին։ «Արցախյան հիմնահարցի ուսումնասիրությամբ զբաղվող մարդիկ կարող են փաստել, որ բազմաթիվ փաստաթղթեր չկային։ Տարօրինակ է, որ Նիկոլը դրանք չէր հրապարակել։ Եվ ամենակարևորն այն է, որ 2019 թվականի՝ իրեն ներկայացված առաջարկների վերաբերյալ նա մինչև հիմա չի պարզաբանում՝ ընդունե՞լ է դրանք, թե՞ մերժել, ի՞նչ պատասխան է տվել դրանց։ Նաև հրապարակել էր 2016 թ. փաստաթղթերը, որոնք արդեն ժամանակավրեպ են։ Դեռևս 2019 թ. ապրիլ-մայիս ամիսներին ԱԺ-ում նա ասաց, որ բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ սեփական կետից։ Եվ ամենակարևորը՝ դրանից մեկ ամիս հետո, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ասաց՝ բանակցում է այն, ինչ ուզում է։ Մինսկի խմբի համանախագահների 2019 թ. առաջարկը ներկայացնելով՝ հաստատեց, որ իր կառավարման ժամանակաշրջանում եղել են առաջարկներ, իսկ թե դրանց ինչպես է արձագանքել, պետք է պարզել։ Եթե պատասխանել է «այո», ապա պատերազմ պետք է չսկսվեր, եթե պատասխանել է «ոչ», ապա ինչո՞ւ է դա հանրությունից գաղտնի պահել, և ամենասարսափելի տարբերակը՝ արհամարհել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները։ Ավելի շատ հավատում եմ, որ այդպես է վարվել, որովհետև ԱԺ ամբիոնից սկսեց ինչ-որ տարօրինակ հայտարարություններ անել, թե 2019 թ. առաջարկը նախկին նախագահներին էր արված։ 2019 թ. հուլիսին ի՞նչ առաջարկներ պետք է անեին Մինսկի խմբի համանախագահները, որ դրանք վերագրվեին նախկին նախագահներին, երկրորդ՝ ամենակարևոր հարցը, եթե այդպիսի խնդիր կար, ինչո՞ւ այդ մասին չէր բարձրաձայնում նույն թվականին, ինչո՞ւ խաբեց հանրությանը։ Այդ առաջարկներին չպատասխանելով՝ 2019 թ. օգոստոսի 6-ին գնաց Ստեփանակերտ և Վերածննդի հրապարակում հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրանով պատասխանելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկին, ասաց՝ ոչ մի ձևաչափով Արցախյան բանակցային գործընթացը չեմ շարունակում ձեզ հետ, և այդ հայտարարությունով նաև լեգիտիմացրեց Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, նա դա արել է դիտավորյալ»,նշում է մեր զրուցակիցը։

Համբարյանի համար տարակուսելի է, որ Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնում Քիվեսթյան բանակցային գործընթացի մասին։ «Ըստ իս, Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծումը կնշանակեր սեփական ստերի բացահայտում։ Նա չբացահայտեց այդ գործընթացը, որպեսզի չբացահայտվեն իր երկարամյա կեղծիքները և մանիպուլ յացիաները։ Նախ՝ խայտառակություն է, որ մեր ԱԳՆում Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա։ Ասենք, թե չկա։ 7,5 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և նրան ենթակա նախարարությունները չէին կարո՞ղ պաշտոնապես դիմել ԱՄՆ-ին և խնդրել իրենց տրամադրել Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկությունները։ Համոզված եմ, որ դիմելուց ընդամենը մի քանի օր հետո ամերիկյան կողմը սքան արած փաստաթղթերը կուղարկեր Հայաստանի արտգործնախարարություն։ Ինչո՞ւ չի անում։ Այս մարդը շատ լավ գիտի իր ընտրազանգվածին, որը տոտալ անգրագետ է, նա գիտի, որ այդ ընտրազանգվածը չի հասկանում, թե ինչպես կարող է Փաշինյանը, իր սեփական շահերից ելնելով, խայտառակել մի ամբողջ երկիր։ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ չունի Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ, նա խայտառակում է Հայաստանի Հանրապետությունը»,-ասում է քաղաքագետը։

Ընդգծում է՝ կա կարևոր հանգամանք՝ կապված 2019 թ. փաստաթղթի բովանդակության հետ։ «Նիկոլը փորձում է կեղծել և մանիպուլացնել նաև դրանում առկա կետերը։ Դրանք մի փոքր փոփոխված Մադրիդյան սկզբունքներն են։ Այնտեղ ամենակարևոր կետերից մեկն Արցախի ապագա կարգավիճակի հարցն է։ Նիկոլը ժամանակին հայտարարում էր ԱԺ-ում՝ եթե Արցախում անցկացվեր հանրաքվե, դրանով կչեղարկվեր նախկին հանրաքվեն, բայց խնդիրը հետևյալն է. Արցախում անցկացնելով կրկնակի հանրաքվե՝ այն պետք է պարտադիր լիներ պաշտոնական Բաքվի համար, որը և անում էին Մինսկի խմբի համանախագահները։ ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, Նիկոլն անցավ բացահայտ կեղծիքների, փորձեց հանրությանը ներկայացնել այնպես, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեին ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակիչները, այլ ողջ Ադրբեջանը։ Փաստաթղթում պարզ նշված է՝ ԼՂԻՄ-ի բնակիչները պետք է մասնակցեն, իսկ նա դիտավորյալ, բացահայտ կեղծիք թույլ տվեց՝ հայտարարելով, թե՝ որտե՞ղ է գրված արցախահայություն։ Այդտեղ գրված է Արցախի բնակիչներ։ ԼՂԻՄ-ում բնակվել են նաև ադրբեջանցիներ։ 1989 թ. մարդահամարի տվյալներով, ԼՂԻՄ-ում ապրել է 155 հազար մարդ, որի 76 տոկոսը եղել են հայեր, 22 տոկոսը եղել են ադրբեջանցիներ, 2 տոկոսը եղել են այլազգիներ։ Անմտություն է պատկերացնել, որ 76 տոկոս հայերի և նրանց սերունդների մի մասը կարող էր քվեարկել, թե համաձայն է ապրել Ադրբեջանի կազմում։ Ի դեպ, Մադրիդյան սկզբունքների մեջ կոնկրետ նշված էր, որ ԽՍՀՄ 1989 թ. վերջին մարդահամարի տվյալներով պետք է անցկացվեր այդ հանրաքվեն։ Հարցին մոտենանք Ադրբեջանի տեսանկյունից։ Փաստորեն, ադրբեջանական կողմը, որը գրեթե միշտ մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, ուղղակիորեն չի ընկալել, որ դրանք պրոադրբեջանական են։ Նիկոլն ասում է՝ 1996 թ. հետո կանխավ որոշված էր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սա ևս սուտ է։ Ստացվում է, որ 2019 թ. Մինսկի խմբի համանախագահները առաջարկներ են արել պաշտոնական Բաքվին և Երևանին, և Բաքուն հրաժարվել է այս առաջարկներից այն պարագայում, երբ, Նիկոլի ասելով, կարող էին իրենց տարածքում անցկացնել հանրաքվե, և Արցախը մնար Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանն ինչո՞ւ այդ հանրաքվեն չանցկացրեց իր ամբողջ տարածքում։ 10 միլիոն ադրբեջանցիներով կորոշեին 150 հազարանոց Արցախի ապագա կարգավիճակը: Այնինչ, սկսեց պատերազմ, և որքան էլ ադրբեջանական կողմը հաղթանակած լինի, գիտենք, որ ադրբեջանցիներն ավելի շատ զոհեր են տվել ու ավելի մեծ վնաս են կրել»,-հավելում է մեր զրուցակիցը։

Զրույցի վերջում 2026 թվականից ունեցած ակնկալիքների մասին ենք հարցնում՝ հաշվի առնելով առկա բոլոր մարտահրավերները։ «Եթե 2026 թ. օրենսդիր մարմնի ընտրությունների ժամանակ ձերբազատվենք դավաճան, օտար երկրների շահերը սպասարկող Նիկոլից, դեռ հույս կունենանք, որ փրկվելու ենք, բայց եթե այս իշխանությունը վերարտադրվեց, կլինի Հայաստանի տոտալ թրքացման գործընթաց։ Նիկոլն իր տերերի և նրանց ընկերների մոտ, ինչպիսիք են Անկարան և Բաքուն, խոստացել է՝ եթե վերընտրվեց, ապա Հայաստանը ոչ միայն Արցախի պահով է զիջումների գնալու, այլ դելիմիտացնելու և դեմարկացնելու է իր սահմանը Ադրբեջանի հետ՝ ըստ Բաքվի ցանկության. և՛ Տիգրանաշենն է տալու, և՛ Ոսկեպարը։ Սահմանին ադրբեջանցիները այնպիսի դիրքերում են հայտնվելու, որ ամբողջությամբ վերահսկեն Հայաստանի տարածքները։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլը խոստացել է պաշտոնական Բաքվին՝ Հայաստանը լցնել 300-ից 400 հազար ադրբեջանցիներով։ Դրա գինն այս խաղաղությունն է։ Նա «ժողջանին» համոզում է, որ օգոստոսի 8-ից հետո լիակատար խաղաղություն է բերել։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, Ադրբեջանի նախագահը չի կրակում, որպեսզի Նիկոլի վերընտրվելու շանսերը մեծանան, և դրա գինը լինելու է Հայաստանի թրքացումը։ Պատմությունն ապացուցել է, որ զավեշտ է, երբ պարտված լիդերը մնում է իշխանության գլխին, սա խայտառակություն է մեզ համար։ Երկրորդ՝ թշնամու առաջ ծնկած լիդերը չի կարողացել արժանապատիվ խաղաղություն բերել այն ժողովրդին, որին նա տարել է պարտության։ Մանիպուլ յացիաներ ու կեղծիքներ են, թե իբր իրեն դրսում բանի տեղ են դնում, Մակրոնն է փաթաթվում, Պուտինն է պաչում։ Նա բոլորին ձեռնտու է, դրա համար էլ պաչում են, ցույց տալիս, որ հարգում են, իսկ իրականում նա ընդամենը կամակատար է, որովհետև բոլորը գիտեն, թե նա ինչպես է Արցախը նվիրել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ե՛վ Պուտինը, և՛ Մակրոնը, և՛ Թրամփը, և՛ Փեզեշքիանը, և՛ Էրդողանը, շանտաժելով ու այլ մեթոդների դիմելով, ամեն ինչ ստանում են նրանից, որովհետև նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանի Հանրապետությունից և հայ ժողովրդից»,եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբԲուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ Միջազգային լարվածության ֆոնին՝ Պուտինը կարևոր ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԵրևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»