Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մա՛մ, խնդրում եմ՝ տղայիս լավ կպահես». կամավոր Սեդրակ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ջրականում, տուն «վերադարձել»՝ հինգ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կյանքով լեցուն, լավ մարդ էր։ Չէր ընդունում այն միտքը, որ ինչ-որ բան հնարավոր չէ անել։ Նա ամեն ինչ կարողանում էր անել։ Ճարպիկ տղա էր, լավ ձկնորս և որսորդ։ Այդ տարիքի տղա էր, բայց երբեք առանց իր հայրիկի սեղան չի նստել։ Ընկերասեր էր, ընկերոջ համար կյանքը կտար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Սեդրակի մայրը։

Սեդրակը ծնունդով Արմավիրի մարզի Հացիկ գյուղից է։ Սովորել է Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Աննան նշում է՝ սովորելուց չէր փայլում։ «Բայց դպրոցում ևս օրինակելի մարդ էր»։ Սեդրակի ժամկետային ծառայությունն անցել է Սանասարում։ Նա ավագ հրաձիգ է եղել։ Տուն վերադառնալով՝ զբաղվել է տարաբնույթ աշխատանքներով, ընտանիք կազմել, որի անդորրը խաթարվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ «Մեզ խաբեց, որ ծանուցագիր է ստացել։ Ամուսինս գնաց գյուղապետարան, այնտեղ ասացին, որ իր անունով ծանուցագիր չի եկել։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան ամուսինս և տղաս զինկոմիսարիատում էին։ Հայրը չէր կարողանում որդուն համոզել, որ տուն գա։ Ինչ-որ առումով իրավիճակը չէինք հասկանում, մեզ թվում էր, թե մի քանի օրում ամեն ինչ կավարտվի, ինչպես Ապրիլ յան պատերազմը։ Երբ սկսվեց Քառօրյան, այգեգործական աշխատանքներով էինք զբաղված։ Առավոտյան տեսանք, որ պատերազմ է սկսվել։ Տղաս միանգամից ասաց՝ ես գնում եմ տուն։ Ընկերոջ հետ պայմանավորվել էր, որ պետք է սահման գնային, բարեբախտաբար, պատերազմն ավարտվեց։ Բայց այդ ժամանակ էլ մեզ չէր ասել այդ մասին, հետո իր ընկերոջից իմացա»։

Տիկին Աննան ասում է՝ իր եղբայրը կռվել է 1990-ական թվականներին, Շուշիի ազատագրման հարցում իր ներդրումն է ունեցել։ «Վիրավորվել էր, իրեն Դրմբոնում վիրահատել էին, բայց 1993 թվականին՝ արդեն տանը, մահացավ։ 2020 թվականի պատերազմի օրերին, երբ տղաս ուզում էր գնալ մարտի դաշտ, իրեն ասում էի՝ դու ինձ նորից մի անցկացրու այն ամենի միջով, ինչը ես տարիներ առաջ տեսել եմ։ Բայց նա ինձ չլսեց։ Իրերը հավաքեց, գնաց, օրերով տուն չէր գալիս։ Հոկտեմբերի 1-ին եկավ, ուրախացա, որ էլ չի գնա»։

Ֆիլմի կադրերի պես է այդ օրը հիշում տիկին Աննան։ «Լողացավ, բաղնիքից դուրս եկավ, հեռախոսին զանգ եկավ։ Նա ավելի շուտ հասավ հեռախոսին, քան ես ու իր կինը։ Զանգին պատասխանեց՝ հենց հիմա գալիս եմ։ Գիշերը ժամը 12-ին նստեց մեքենան ու արագությամբ դուրս եկավ բակից, մի երկու տուն այն կողմ արգելակեց, ամուսինս նստեց մեքենան, իսկ ես՝ ժակետը ձեռքիս, մնացի փողոցի կենտրոնում կանգնած։ Եթե հասցնեի, թեկուզ մեքենայի առաջ կպառկեի, բայց թույլ չէի տա, որ գնա։ Հոկտեմբերի 2-ից մինչև 7-ը մնացել է Սիսիանի գնդում։ Հոկտեմբերի 7-ին ասել էին՝ ո՞վ է գալիս Ջրական։ Մեզ հետ խոսում էր այդ օրերին, բայց չէր ասում, որ վատառողջ է, չնայած իր ձայնից զգացվում էր։ Իրեն ասացի՝ Սեթո, գալիս եմ քո հետևից։ «Տղուս արև, մա՛մ, գաս, ինձ այստեղ չես տեսնի»»։

Երեք ընկերներով՝ Ավետիքը, Շմավոնը և Սեդրակը ճանապարհվում են Ջրական։ «Թեժ մարտերի մեջ էին մտել, միացել հրամանատար Արմեն Գրիգորյանին։ Այնտեղ իրենց անվանել են «Ջաբրայիլի գազաններ»։ Միայն երեք անգամ շրջափակումից բազմաթիվ տղաների են դուրս բերել։ Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հրաման են ստանում, որ պետք է զենքով բարձված մեքենան դատարկեն։ Իր մարտական ընկերները հիմա մեր տուն հաճախակի են գալիս՝ հատկապես իր անմահանալու օրը, նրանք են պատմում։ Երբ 18 տարեկան տղաներն են առաջ գալիս առաջադրանքը կատարելու, Սեթոն ասում է. «Ես երեք երեխա ունեմ, գոնե սերունդ եմ թողնում։ Դուք մի կողմ գնացեք, մենք կդատարկենք»։ Բնականաբար, տղաները գիտակցել են, որ անօդաչուները հսկում են երկնքից։ Բայց նույնիսկ դա իմանալով՝ Ավետիքը, Շմավոնը և Սեդրակը, Արմենի հրամանատարությամբ, գնացել են մեքենան դատարկելու։ Անօդաչուն հարվածել էր, չորս տղաները և վարորդը զոհվել էին։ Ժամկետային զինծառայողներից մեկը, որն այդ պահին զենքը վերցնում է, որ մի կողմ տանի, վիրավորվում է։ Նա ևս մեր տուն գալիս-գնում է»։

2020 թվականին Սեդրակը մի շարք վտանգների է հանդիպել և կարող էր զրկվել կյանքից։ Բայց Սեդրակին կյանքից զրկողը պատերազմը դարձավ։ Նա անմահացել է հոկտեմբերի 15-ին Ջրականում։ «Գիշերը ես զգացի իր մահը։ Սպասում էինք իր զանգին, բայց այդպես էլ չէր զանգահարում։ Իմ տղային գտա հինգ ամիս անց։ Ամեն հնարավոր տեղ իրեն էի փնտրում, չէի հավատում, որ իմ տղան զոհվել է, չնայած հոկտեմբերի 21-ին իր անունը հայտնվեց հեռուստաէկրանին»։

Ողջ մնացած տղաները նախքան այդ հատվածը լքելը «պահել» էին տղաների մարմինները հողի տակ։ Դեկտեմբերի 18-ին Սեդրակին տեղափոխում են Մարտունու դիահերձարան։ «Երբ Փաշինյանի հետ հանդիպման գնացի, ներկայացրեցի իմ որդու անուն-ազգանունը, կողքիցս մի տղա՝ Խաչիկը, որ Արմեն Գրիգորյանի եղբայրն է, ասաց՝ տիկին Աննա, քո որդին զոհվել է իմ եղբոր հետ։ Էլի չհավատացի, բայց նա նորից նույնը կրկնեց և խոստացավ, որ որդուս տուն կբերի»։ Հիմա Սեդրակը հայրենի գյուղում է։ «Ընտանիքիս անդամներին ասացի՝ ուզում եմ իմ հողը խառնվի երեխուս հողի հետ, իմ երեխուց բան չհասկացա, գոնե այնտեղ միասին լինենք»։

Ապրելու ուժի մասին։ «Սեդրակիս երեխաները դարձան ուժ տվողը։ Երբ Սեթոս գնաց, Գորիկս վեց ամսական էր։ Հենց նա մեզ «պահեց», որ ապրեցինք։ Հոկտեմբերի 13-ին զանգեց ինձ։ Ջրականում էր, վիճակը թեժ էր։ Ասացի՝ Սեթո ջան, արձագանքեց՝ ջան, մեր ջան։ Խնդրեցի՝ բալես, տուն արի, ասաց. «Մա՛մ, խնդրում եմ՝ տղայիս լավ կպահես»։ Նաև տատիկի հետ խոսեց։ Տատիկը սենյակից դուրս եկավ, վերադարձավ, աչքերը կարմիր էին, նրան ասել էր. «Տատի՛, սա վերջն է, այստեղից հետդարձ չկա»։ Երկու աղջիկ և մեկ տղա ունի տիկին Աննան։ Սեդրակը տան ավագն էր։ Իսկ Սեդրակի միակ որդին տան երեք երեխաներից կրտսերն է։ Երկու ավագ քույր ունի։ «Ավագ դուստրը՝ Աննաս, իմ անունն է կրում, միջնեկ աղջիկը՝ Եվաս, իր հայրիկի կյանքի շարժիչ ուժն էր, հայրիկի հետ անգամ մեքենա էին վարում, շատ նման է հայրիկին»։

Հ. Գ. - Կամավոր Սեդրակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Հացիկ գյուղի ընտանեկան գերեզմանատանը

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս