Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 2-ի համեմատ բարձր է 3 սանտիմետրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ նաեւ հունիս ամսին` առատ տեղումների, Արփա-Սեւան թունելային ջրատարի վերագործարկման եւ գետերի վարարման արդյունքում:
Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի հունիսի 2-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից արդեն գտնվում է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 61 միլիոն 367 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում: Ոռոգման կամ այլ նպատակներով Սեւանա լճից դեռեւս ջրբացթողումներ չեն իրականացվում:
Խոսրով Խլղաթյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



