Հյուսիսային Կարոլինայի օդանավակայանում բիզնես ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել. խոշոր հրդեհ է բռնկվել
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Կարոլինայի Սթեյթսվիլի տարածաշրջանային օդանավակայանում վայրէջքի ժամանակ գործարար ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչից մեծ հրդեհ է բռնկվել, հայտնել են իշխանությունները, հաղորդում էAssociated Press-ը:
Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հայտնել է, որ հինգշաբթի՝ տեղական ժամանակով 10:20-ի սահմաններում, Սթեյթսվիլի տարածաշրջանային օդանավակայանում վայրէջքի ժամանակ Cessna C550 ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը և FAA-ն հետաքննություն են անցկացնում։
Օդանավակայանի կայքում նշվում է, որ Սթեյթսվիլի տարածաշրջանային օդանավակայանը կորպորատիվ ավիացիոն ծառայություններ է մատուցում Fortune 500 ցանկի ընկերություններին և NASCAR-ի մի քանի թիմերի։
Հետևեք մեզ՝ այստեղ



