ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված 29 նավի և ընկերությունների նկատմամբ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հինգշաբթի պատժամիջոցներ է կիրառել 29 նավի և դրանք շահագործող ընկերությունների նկատմամբ, քանի որ Վաշինգտոնը շարունակում է հետապնդել Թեհրանի «ստվերային նավատորմը», որը, ըստ ԱՄՆ-ի, իրանական նավթ և նավթամթերք է արտահանում, հաղորդում է Reuters-ը։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ թիրախավորված նավերն ու ընկերությունները խարդախ առաքման մեթոդներով տեղափոխել են հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ ապրանքներ։
Հինգշաբթի ձեռնարկված միջոցառումն ուղղված է նաև եգիպտացի գործարար Հաթեմ Էլսայեդ Ֆարիդ Իբրահիմ Սակրի դեմ, որի ընկերությունները կապված են վիճելի յոթ նավի, ինչպես նաև մի քանի նավագնացության ընկերությունների հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



