Տասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն Մարուքյան
ԲԼՈԳԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Տասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ…
Ակնհայտ է, որ դրանք անվտանգության աշխատակիցներ են։ Սակայն եթե նրանք մեր քաղաքացիների հարկերով պահվող պետական ծառայության ներկայացուցիչներ են, ապա պարտավոր են իրենց համազգեստի վրա ունենալ տարբերանշաններ, որպեսզի պարզ և հասկանալի լինի, թե որ պետական մարմինն է ապահովում տիրադավների անվտանգությունը։ Նաև կարևոր է պարզել, թե որ օրենքի շրջանակներում է դա իրականացվում։
Իսկ եթե այդ անձինք պետական մարմնի ներկայացուցիչներ չեն, ուրեմն պետք է իմանանք, թե դա ինչ թիկնազոր է և կոնկրետ որ օլիգարխին է այն պատկանում։
Ակնկալում եմ իրավապահ մարմինների պարզաբանումները նշված հարցի վերաբերյալ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



