Ադրբեջանում արժեզրկումը տարեկան կտրվածքով կազմել է 13.6 տոկոս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարին Ադրբեջանում արժեզրկումը տարեկան կտրվածքով կազմել է 13,6 տոկոս:
Այս մասին հայտնում է azadliq.onfo կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի փոխնախագահ Յուսիֆ Յուսիֆովին:
Ըստ Ադրբեջանի Պետվիճկոմի` պարենամթերքը թանկացել է 18,3 տոկոսով, ոչ պարենային ապրանքները` 17,2 տոկոսով, ծառայությունները` 4,6 տոկոսով:
Պետվիճկոմի մամուլի տեղեկագրում ասվում է, որ Ադրբեջանում ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի գները 2016 թվականի հունվարին, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ, 1,3 տոկոսով աճել են: Ադրբեջանցի անկախ փորձագետները հայտնում են, որ մանաթի դեկտեմբերյան երկրորդ արժեզրկումից հետո Ադրբեջանում բոլոր տեսակի ապրանքները, այդ թվում պարենամթերքը 50 տոկոսով թանկացել են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



