Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գրեթե բոլոր ոչ իշխանական փորձագիտական ու քաղաքական շրջանակներն ուշադրություն սևեռեցին այն իրողության վրա, որ Եվրամիությունը բացահայտորեն ցանկանում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես՝ առաջիկա ընտրություններին: Հարկավ, նման գնահատականները ոչ միայն արդարացված են, այլև միանգամայն հիմնավորված ու փաստարկված:

Իսկ իրողությունն այն է, ինչը բարձրաձայնեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի էստոնուհի փոխնախագահ Կայա Կալլասը. «Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել՝ արտաքին միջամտությունը կանխելու համար»: Ըստ այդ բացահայտորեն քարոզչական ու բացարձակապես որևէ փաստական հանգամանքով չհիմնավորվող «տեսության», Ռուսաստանն իբր «հիբրիդային պատերազմ» է վարում իր ռազմավարական դաշնակցի կարգավիճակն ունեցող Հայաստանի դեմ, ավելին՝ ապատեղեկացնող, ապակողմնորոշող ինչ-ինչ միջամտություններ է իբր ունենում և այլն:

Կրկնենք, նման ոչ մի փաստական, անբեկանելի բան չկա: Կարճ ասած՝ Ռուսաստանի «միջամտության» թեզը քննադատության չի դիմանում և ակնհայտորեն հորինվածի տպավորություն է թողնում: Քարոզչաքաղաքական «բոբո», էլի: Ու այդ մտացածին վարկածի հիմնական նպատակը արդեն Եվրամիության ռեալ արտաքին միջամտությունը արդարացնելու նպատակ է հետապնդում: Մոլդովառումինական սցենարով, մի խոսքով, երբ էլի «արտաքին միջամտության» աստառի տակ տոտալ հակաժողովրդավարական ձեռնարկումներ արվեցին: Փորձագետներին սա ևս ակնհայտ է:

Բայց այս ակնհայտությունների շարանում, կարծում ենք, շատերի ուշադրությունից վրիպում է մեկ կարևոր նրբերանգ: Եվրամիությունը, Կալլասը կամ Ֆոն դեր Լայենը ու մյուսները քթները Հայաստանի ներքին գործերի, ՀՀ ընտրողների ազատ կողմնորոշման վրա ճնշում գործադրելու նկրտումները, գոնե պաշտոնական ձևակերպմամբ, դրսևորում են ոչ այնքան սեփական նախաձեռնությամբ, այլ, ինչպես վերը նշվեց, «Հայաստանի խնդրանքով»: Թեպետ, հասկանալի է՝ իրենք ոչ միայն դեմ չեն նմնա «խնդրանքին», այլ գուցե այդ «խնդրանքը» հենց իրենց նախաձեռնությամբ էլ եղել է: Բայց այստեղ Կալլասը մի փոքր ճոխացրել է, քանի որ Փաշինյանի կառավարությունն ու ՔՊ-ն ամենևին էլ Հայաստանը չեն, չնայած իրենց ունեցած ժանգը կերած «մանդատին»: Ավելի ճիշտ է ասել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն Եվրամիությանը դիմել են խնդրանքով, որպեսզի օգնեն՝ իրենց ռեպրեսիվ-բռնատիրական ռեժիմը վերարտադրելու հարցում: Փաշինյանի իշխանության խնդրանքն էլ, ընդգծենք, հատկանշական է (հազար ողորմի քեզ, Երվանդ Օտյան). ակնկալում են ԵՄ-ից 15+5 միլիոն եվրո՝ «ապատեղեկատվության դեմ պայքարի» ու նմանօրինակ նպատակների համար: Սա մեկին մեկ հիշեցնում է Փանջունու նամակները, որոնք ավարտվում էին գրեթե նույն արտահայտությամբ. «Մի քիչ փող ղրկեցեք ինձ»: Բայց, լավ, փողը կամ միլիոնավոր եվրոները՝ դեռ մի կողմ: Ասում ենք՝ դեռ: Այստեղ չափազանց հետաքրքիր է այլ բան. երևակայական կամ մտացածին «արտաքին միջամտություն կանխելու համար» Փաշինյանի իշխանությունը խնդրում է... արտաքին միջամտություն իրականացնել: Համա թե «ինքնիշխանություն» է: Փաշինյանն ու ՔՊ-ն են, չէ՞, որ հատկապես վերջին 1-2 տարին որտեղ նստում-ելնում են, խոսում են «ինքնիշխանությունից»: Հասել են այնպիսի աբսուրդի, որ հայտարարում են, թե՝ «ի՜նչ լավ է, որ Արցախը կորցրեցինք, վզաթոկից ազատվեցինք, փոխարենը ինքնիշխանություն ձեռք բերեցինք...»:

Ավելին, նույն Փաշինյանը, քպական քարոզիչների առաջին շարքերի ներկայացուցիչները չեն վարանում տիեզերական աղմուկ-աղաղակ բարձրացնել, երբ ընդդիմադիր ուժերը կամ ռեպրեսիաների ենթարկվող գործիչները դիմում են միջազգային իրավապաշտպան կառույցների, միջազգային ատյանների, կամ թեկուզ իրավապաշտպան են ներգրավում, ինչպես, օրինակ՝ հայտնի փաստաբան Ամստերդամին՝ գործարար ու ազգային բարերար Սամվել Կարապետյանի «գործով»:

Քպականների քարոզչախումբը միանգամից աղմուկ է բարձրացնում, թե՝ «էս մեր վրա դրսից տղա եք բերե՞լ...», «երկրի ներքին գործերին դրսից մարդ եք կանչո՞ւմ...»:

Իսկ հիմա իրենք, «հինգերորդ կետով» ու ոչ միայն, զգալով, որ արդար ու մրցակցային ընտրությունների պայմաններում վերարտադրվելու չնչին շանսեր ունեն կամ ընդհանրապես չունեն, վազել են Եվրամիության դռները, փող են մուրում, լացուկոծ են դրել, թե՝ ամա՜ն, եկե՜ք, հասե՜ք, թե չէ մեզ թախտից կգցեն: Այսինքն, այլոց «դրսից տղա բերելու» մեջ մեղադրողներն առանց վարանելու Հայաստանի քաղաքացիների ու այդ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի վրա «տղա են բերում»: Ավելի ճիշտ՝ անգամ տղա չեն բերում, այս դեպքում՝ «աղջիկ են բերում»...

Այս՝ «դրսից մարդ բերելու» առնչությամբ, ի դեպ, հավելենք, որ անցած տարիներին ամենատարբեր գործիչներ ու մեկնաբաններ մեկ անգամ չէ, որ ենթադրություններ են հայտնել առ այն, թե ինչ արտաքին ուժեր, շրջանակներ են շահագրգռված եղել 2018- ին Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու և Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում: Անկախ ամեն ինչից, քչերն են կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի օտարերկրյա շահառուներ, ըստ որում, նաև այնպիսի շահառուներ, որոնք ոչ մի կերպ չեն դասվում Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամների շարքում:

Բայց Փաշինյանի, ՔՊ-ի ու նրա իշխանության համար դա ինչ-որ մի նոր կամ առանձնահատուկ երևույթ էլ չէ: Չմոռանանք, որ 2021 թվականին, երբ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց կառավարության հրաժարականը, կայծակնային արագությամբ արձագանքեց ու մեջտեղ ընկավ Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ հայտարարելով, թե անթույլատրելի է, որ Հայաստանում ռազմական հեղաշրջում տեղի ունենա: Դա, ի դեպ, ավելին էր, քան Հայաստանի ներքին գործերին միջամտելը: Դա ուղիղ արտաքին քաղաքական աջակցություն էր Հայաստանի երերացող իշխանությանը, որը Հայաստանն ու Արցախը տարել էր ողբերգական արկածախնդրության:

Ինչ վերաբերում է Եվրամիության փողերին, ապա ակնհայտ է, որ դրանք նախատեսված է ծախսել Հայաստանում ժողովրդի կամքին բռնանալու և ամեն գնով, ցանկացած ռեպրեսիվ, հակաժողովրդավարական ու ճնշողական մեթոդներով Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու վրա: Թե ի՞նչ կստացվի այդ կոմբինացիաներից, դժվար է ասել: Հնարավոր է՝ մի քանի եվրոքարոզիչ էլի մի քանի հատ էլիտար բնակարանի տեր դառնա: Փոխարենը հստակ կարելի է ասել, որ եթե արտաքին միջամտության խնդրարկուն տանից լինի, ապա միջամտողները երդիկից էլ կներթափանցեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբԲուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ«Բավարիա»-ի աստղի ապագան վտանգվшծ է. ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան Այսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ Միջազգային լարվածության ֆոնին՝ Պուտինը կարևոր ուղերձ է հղել ՀԱՊԿ-ին Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Բնակարանը կարող է չանցնել ժառանգներին․ նոր կարգ՝ 2027-ից Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԵրևանում 21-ամյա վարորդը «Nissan»-ով բшխվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով