Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ փրկարարները մարել են չշահագործվող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մետաղե ջարդոնի։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



