Հայկական կողմից դիվերսիայի վերաբերյալ լուրերը Ադրբեջանի հերթական քարոզչական հնարքն է. ԼՂՀ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական ուժերի կողմից դիվերսիոն գործողություն ձեռնարկելու վերաբերյալ ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը: Այս մասին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից փետրվարի 12-ին տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և, տալով 5-7 զոհ ստիպված նահանջել, քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



