Ես նրա մեծ երկրպագուն եմ․ Մարսելոն՝ Ռոնալդուի մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Մարսելոն խոսել է իր երկարամյա կարիերայի ընթացքում հանդիպած ամենաբարդ մրցակիցների մասին՝ անդրադառնալով նաև Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հավերժական դիմակայությանը։
«Մեսսին միշտ մեծ խնդիր էր մեզ համար։ Խեսուս Նավասն ու Խաբի Պրիետոն նույնպես բավականին բարդացնում էին առաջադրանքս, իսկ Պեդրոն պարզապես հիանալի էր գործում։ Սակայն իմ ընտրությունը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Մեսսին անհավանական է, և մենք վայելում էինք երկուսի խաղն էլ, բայց ես միշտ նախապատվությունը տվել եմ Կրիշտիանուին. ես նրա մեծ երկրպագուն եմ»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ Մարսելոն և Ռոնալդուն «Արքայական ակումբում» թիմակիցներ են եղել 2009-2018 թվականներին՝ կազմելով ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ զույգերից մեկը։ Ներկայումս պորտուգալացի հարձակվողը հանդես է գալիս սաուդյան «Ալ-Նասրում», իսկ Մարսելոն արդեն պաշտոնապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։
Հետևեք մեզ՝ այստեղ



