Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատարը։
«Եվրոպացիները շարունակում են պնդել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները պիտի շարունակվեն։ Հավաքական Եվրոպան` Լոնդոնի գլխավորությամբ, բացառությամբ հունգարացիների, Ռուսաստանին առաջարկում է կապիտուլյացիայի պայմաններ և ոչ ավելին։
Ի՞նչ ենք լսում։ Միայն պատերազմի թմբուկներ. ավելի շատ ռազմական աջակցություն Կիևին, ավելի շատ փող, ավելի շատ ռեսուրսներ։ Հրադադարի մասին խոսք չկա, բացի Մոսկվային ուղղված անվերապահորեն հրադադարի, զորքերը դուրս բերելու և այլնի պահանջներից։ Եվրոպան խաղաղություն չի ուզում»,-ՌԻԱ Նովոստիին ասել է Մաքսիմ Բույակևիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ



