Թուրքիայում աշակերտը կրшկել է դպրոցի տնօրենի վրա (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Մերսին նահանգում Մ.Կ. անունով ավագ դպրոցի աշակերտը հրացանով կրակել է դպրոցի տնօրեն Էնդեր Քարայի վրա։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել Անամուր շրջանում՝ դպրոցի տարածքում։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ դպրոցի տնօրենը նախորդ շաբաթ նկատողություն է արել աշակերտին՝ էլեկտրական հեծանիվով դպրոց գնալու համար։ Դեպքի օրը Մ.Կ.-ն դպրոց է ժամանել հրացանով և կրակել տնօրենի վրա, երբ նա դպրոցի բակում դիմավորում էր աշակերտներին։
Ծանր վիրավոր Էնդեր Քարան տեղափոխվել է Անամուրի պետական հիվանդանոց, որտեղ նա բժշկական օգնություն է ստանում։
Կասկածյալը ձերբակալվել և տեղափոխվել է ժանդարմերիայի բաժանմունք՝ հարցաքննության համար։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Տեսանյութն՝ այստեղ:
Հետևեք մեզ՝ այստեղ



