Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե գյուղերը դատարկվեն, դրանով կկորցնենք ամեն բան». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն ավելի քան տասը տարի գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում՝ իրականացնելով տեղական ու միջազգային նախագծեր, որոնք ուղղված են հայ ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների հանրահռչակմանը:

Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրում ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու ծրագիրը նմանատիպ նախագծերից մեկն է։ Երբ կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանից հետաքրքրվում ենք, թե ինչու ընտրությունը կանգ առավ Շվանիձորի վրա, արձագանքում է՝ որպես հասարակական կազմակերպություն, իրենց համար շատ կարևոր է մասնակցություն և ներդրում ունենալ մշակույթի ապակենտրոնացման գործընթացին։ «Երկար մտորելուց հետո որոշեցինք, որ դա պետք է լինի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը։ Այն ռազմավարական շատ կարևոր կետ է բոլոր առումներով՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային, և՛ արդյունաբերական: Ընդհանրապես, բոլոր առումներով Սյունիքը շատ կարևոր է մեզ համար։ Ուղևորվեցինք Մեղրի, նախապես տեղեկացել էինք Նռնաձոր, Շվանիձոր գյուղերի մասին, հետաքրքրված էինք տեսնելու, թե Մեղրիին հարակից ինչպիսի բնակավայրեր կան։ Մեզ համար կարևոր էր մեկ բնակավայր դարձնել արդի արվեստի կենտրոն, որ բոլոր բնակիչները մասնակցեին այդ կենտրոնի կայացմանը։ Համայնքապետի օգնությամբ և աջակցությամբ մեկնեցինք Շվանիձոր, գյուղը մեզ շատ գրավեց։ Գյուղի վիզուալ տեսքը՝ լեռների վրա առկա ավերակներով և ճարտարապետական ու պատմամշակութային կառույցներով, շատ գրավիչ էր։ Աշխարհագրական առումով այն անմիջապես Արաքսի ափին է։ Երբեմն տպավորություն է, որ ձեռքդ պարզես, կհպվես նաև Իրանի լեռներին։ Շվանիձորի մշակութի տունը, որը, կարծում եմ, մեր հանրապետությունում բացառիկ կառույց է, մեզ վրա մեծ տպավորություն թողեց։ Մշակույթի տան մեջ առկա է նաև կինոթատրոն։ Այդտեղ հնարավոր կլինի և՛ համերգներ, և՛ կինոդիտումներ, և՛ ցուցադրություններ, և՛ ցանկացած ծրագիր կամ նախագիծ անցկացնել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունյանը։ Այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ են ընդունել նաև տեղի բնակիչները։ «Կարծես սպասում էին, որ երբևիցե անդրադարձ կլինի իրենց բնակավայրին և իրենց»։ Այս կարևոր գործը կյանքի կոչելու հարցում կազմակերպությունը կարողացել է նախագծի շուրջ միավորել պետությանը, համայնքին և նրա բնակիչներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին։ «ՀԿ-ն ինքնուրույն կարող է որոշ հարցեր լուծել և որոշ նախագծեր իրականացնել։ Մեղրիի շրջանում այսպիսի լայնածավալ ծրագիր իրականացնելիս, երբ բնակավայրը վերածվում է արդի արվեստի կենտրոնի, կարևոր էր ունենալ պետության համաձայնությունը տվ յալ նախագծի մեկնարկի համար։ 2023 թվականի հունվարին այս ծրագրի վերաբերյալ առաջին նամակն ուղղեցինք վարչապետին։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան ստացանք, որ հավանել են ծրագիրը, ընթացք են տալիս դրան։ Կառավարությունը նամակներ ուղղեց և՛ տարածքային կառավարման, և՛ ԿԳՄՍ նախարարներին։ Մեր հերթին հանդիպումներ ունեցանք «Գյոթե» և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտների հետ։ Միևնույն ժամանակ, կարևորելով սահմանը Իրանի հետ, անձամբ հանդիպեցի ԻԻՀ դեսպանի հետ, ով մեզ ուղղորդեց Իրանի մշակութային կենտրոնի տնօրենի մոտ։ Երբ ծրագիրը մտնի գործնական փուլ, իրանական կողմը մեզ կաջակցի։ Կարևոր էր, որպեսզի մասնավոր և պետական հատվածի համագործակցության արդյունքում ստեղծվի կարևոր մի մարմին։ Իհարկե, ուժ էր տալիս այն փաստը, որ երբ առաջին անգամ թակեցինք Մեղրիի համայնքապետարանի դուռը, մեզ գրկաբաց ընդունեցին և ուղեկցեցին և՛ Շվանիձոր գյուղ, և՛ Մեղրիի տարբեր բնակավայրեր»,-նկատում է մեր զրուցակիցը։ Իսկ ո՞ր փուլում է ծրագիրը։ «Համայնքապետարանն այս ծրագրի իրականացման առաջին փուլի համար 7 տարածք է տրամադրել, որոնց շարքում են և՛ մշակույթի տունը, և՛ գործարանի շենքը, որը հետագայում ծառայելու է որպես արդի արվեստի թանգարան, նաև լրացուցիչ 5 տարածք, որտեղ կարող ենք ճարտարապետական նախագծեր իրականացնել և որոշել, թե այդ 5 տարածքից որն ինչ է դառնում։ Օրինակ՝ գուցե դա դառնում է գեղեցիկ հյուրանոց, որտեղ կբնակվեն օտարազգի արվեստագետները։ Մեր գաղափարն է նաև, որ իրենց կեցությունից հետո մեկական աշխատանք թողնեն գյուղին, որպեսզի այնտեղ ձևավորվի ժամանակակից արվեստի հավաքածու։ «Շվանիձոր» ծրագրի շրջանակում համագործակցում ենք «Սնխչյաններ» ճարտարապետական արվեստանոցի հետ, և Աշոտ Սնխչյանը արդեն երկու տարածքի վերաբերյալ մշակել է նախագիծը, որը հավանության են արժանացրել և՛ համայնքապետարանը, և՛ մյուս կառույցները։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2026 թվականի գարնանը Շվանիձորում իրականացնենք պիլոտային ծրագիր, որը կոչվում է «Շվանիձոր. արդի արվեստի փառատոն»։ Այն ունենալու է հանրապետական բնույթ, պետք է բոլոր մարզերի արվեստագետներին համախմբենք Շվանիձորում»,-նկատում է նա։

Այժմ կազմակերպությունն աշխատում է ֆոնդահայթայթման ուղղությամբ «Պիլոտային ծրագրի իրականացման պարագայում արվեստագետների և մշակութային գործիչների միջոցով ցանկանում ենք ավելի ուշագրավ դարձնել այդ նախագիծը։ Ցանկանում ենք նաև այդ փառատոնի շրջանակում կազմակերպել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում պետք է ներկա լինի յուրաքանչյուր մարզի համայնքապետարանի մշակույթի պատասխանատուն։ Մեր փառատոնի շրջանակում մարզերը կներկայացնեն իրենց տեսլականը՝ արդի արվեստի զարգացման և հանրահռչակման վերաբերյալ տվյալ մարզում»,-հավելում է Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս ամենը հինգ տարվա նախագիծ է, որը կյանքի է կոչվելու փուլային տարբերակով։

Առաջին հերթին, ըստ մեր զրուցակցի, այս ծրագիրը կարևոր է ռազմավարական առումով, որ կարողանանք մշակույթի և արվեստի միջոցով ամրակայել մեր հարավային սահմանը։ «Նաև արվեստի միջոցով կկարողանանք միջազգային հանրության ուշադրությունը գրավել այդ տարածաշրջանի վրա։ Մայրաքաղաքը մայրաքաղաք է դառնում իր գյուղերով, եթե գյուղերը չլինեն ամրակայված, այնտեղ կյանքը չեռա, չենք կարող երաշխիք ունենալ, որ մայրաքաղաքը կարող է հարատև լինել։ Եթե գյուղերը դատարկվեն, երիտասարդները մտածեն միայն մայրաքաղաք գալու մասին, դրանով կկորցնենք ամեն բան։

Մշակույթը ամենահզոր և ամենափափուկ զենքն է ցանկացած քաղաքական հարցի լուծման համար։ Այնտեղ բնակվող երեխաները և երիտասարդները սպունգի նման ընկալում են ամենը, ինչ իրենց ասում ենք, ուղղակի նրանք չունեն այդ մշակութային սնունդը, և այդ պատճառով մեր համայնքների և երիտասարդների ներուժի մի մասը մնում է չբացահայտված»,-եզրափակում է Սոնա Հարությունյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներումՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում