21-ամյա վարորդը «Volkswagen Rabbit»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Շամիրամ Հ․-ն իր վարած «Volkswagen Rabbit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ



