Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը Վրաստանի հետ ցամաքային սահմաններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը կրկին երկարաձգել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ սահմանված կարանտինը իր ցամաքային սահմաններում։ Այս անգամ՝ մինչև 2026 թվականի ապրիլի 1-ի ժամը 6:00-ն, հաղորդում է Новости-Грузия-ն։
Դա նշանակում է, որ Բաքու-Թբիլիսի երկաթուղային ծառայության խոստացված վերսկսումը կրկին հետաձգվել է։
Ադրբեջանի կառավարության որոշման մեջ կրկին օգտագործվում է հետևյալ ձևակերպումը. հատուկ կարանտինային ժամկետը երկարաձգվել է՝ «երկրում կորոնավիրուսային վարակի (ՔՈՎԻԴ-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու համար»։
Վեցերորդ տարին անընդմեջ Վրաստանից հարևան Ադրբեջան ուղևորությունները սահմանափակվել են օդային ուղևորություններով։ Ցամաքային սահմանը բաց է միայն բեռնափոխադրումների համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



