Վճռաբեկ դատարանի գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ. Արամ Վարդևանյան
ԲԼՈԳԱրամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գործընկերների հետ միասին այսօր ներկայացրել ենք Վճռաբեկ բողոքներ՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմեբերի 11-ի որոշման դեմ, որով մերժվել էին մեր և դատախազության կողմից ներկայացված բողոքները: Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ: Ավելին մեր կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում:
Հիշեցման կարգով 2025 թվականի նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը հաշվի առնելով իբր գործով «իտնեսիվությունը, քննիչների խոստումները գործողությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ»:
Իրականությունն այն է, որ մինչ օրս որևէ ինտենսիվություն առկա չէ, որևէ գործողություն առկա չէ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, ՉՆԱՅԱԾ ՄԵՆՔ ԵՆՔ ԲԱԶՄԻՑՍ ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՎԵՆ, կա միայն վեց ամսից ավելի տևող ապօրինի, քաղաքական պատվերի, հետապնդման՝ կալանք:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



