Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իզուր չեն ասում, որ իսկությունը կա՛մ տան փոքրից կիմանաս, կա՛մ անսթափ վիճակում գտնվողից: Հասկանալի է՝ այս դեպքում փոխաբերական իմաստով. ՔՊ-ի «տան» փոքր սատելիտներից մեկը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել:

Ահավասիկ, Հ1-ին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարել է (մեջբերումը բառացի է). «Ես միանշանակ հենց էդ կարծիքին եմ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի մեր վերջին օղակն է, և էդ օղակը քանդել է պետք, միանշանակ»:

Նախ՝ որպեսզի քպական «մտքի տիտաններին» ու «կռուտիտի քանքարներին» ձերբազատենք այլևայլ ոլորումներից, դասական տրամաբանության դիրքերից վերլուծենք արված հայտարարությունը, չնայած վերլուծելու բան էլ չկա՝ այնքան որ ակնհայտ է: Ասում է. ՀԱԵ-ն Ռուսաստանի հետ կապող օղակ է: Եվ միանգամից՝ պետք է քանդել այդ օղակը: Նորից գնանք հետ, ո՞րն էր այդ օղակը, ճիշտ է՝ Եկեղեցին: Պարզ, կարճ, կոնկրետ, առանց այլևայլությունների...

Փաշինյանի երդվյալ կողմնակիցն ու զինակիցը չի ասում՝ Կաթողիկոսը այս, այն, այնինչ սրբազանը՝ մեկ ուրիշ բան, այնինչ քահանան՝ այսպես, այնպես, և այլն: Չէ՛: Շատ ուղիղ, բաց տեքստով ասում է՝ Եկեղեցին պետք է քանդել. «Օղակը (իմա՝ Եկեղեցին) պետք է քանդել»:

Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդեն կամ նպատակ ունեն քանդելու: Այսինքն՝ այլևս չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը հենց մեր Ազգային եկեղեցին քանդելն է: Ու այն, որ դա կապում են Ռուսաստանի հետ, ավելի ճիշտ՝ Ռուսաստանից կտրվելու հետ, պարզորոշ ցույց է տալիս, թե որտեղից է գալիս Փաշինյանի, ՔՊ-ի ու իր սատելիտների այդ եկեղեցաքանդման հրահանգը, ինչ կազմակերպված ուժեր են գործում այստեղ ու այս հարցում: Ինչպես հետևողականորեն ազգայինի հիմքերը, հայկական ինքնության հիմքերը քանդել են, հիմա էլ շարունակում են քանդել. սա՛ է պետք իրենց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա»