Ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 10։15-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դուրան թաղամասի 10-րդ փողոցում բախվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Հարություն Մ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 25-ամյա Երեմ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ Սևակ Գ․-ին և բախվել կայանված վիճակում գտնվող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Պ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով Սևակ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ



