Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել Աթենքում բողոքող ֆերմերների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀույն ոստիկաններն Աթենքում հարկադրված են եղել արցունքաբեր գազ կիրառել ֆերմերների դեմ, որոնք քարեր են նետել կարգի պահապանների վրա՝ փորձելով ներխուժել գյուղատնտեսության նախարարության շենք: Այս մասին, ի հայտնել Է Հունաստանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
«Հարձակվողները (շուրջ 800 մարդ) փորձել են ճեղքել-անցնել նախարարության մուտքի առջեւ կանգնած ոստիկանների օղակումը,- մեջբերում Է նրա խոսքը Reuters գործակալությունը:- Նրանց կանգնեցնելու համար ոստիկանությունն արցունքանաբեր գազ Է կիրառել»:
Կենսաթոշակային համակարգի, սոցիալական ապահովության բարեփոխման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, գործակալության տվյալներով՝ Հունաստանի տարբեր շրջաններից մայրաքաղաքում են հավաքվել փետրվարի 12-ին Աթենքում նախատեսված զանգվածային ցույցի նախաշեմին:
Ավելի վաղ այս եւ այլ ոլորտներում բարեփոխումների դեմ հանդես են եկել ձեռնարկիչները, բժիշկները, դեղագործները, փաստաբանները, նոտարները, ինժեներները, հարկային աշխատողները: Նրանց են միացել բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների վարորդները, տաքսիստները եւ ծովայինները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



